Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը խաբել են Spotify-ին

Prince Hary

Նախօրեին հայտնի դարձավ, որ Սասեքսի դուքսերը, ովքեր պայմանագիր են կնքել Spotify-ի հետ դեռևս 2020 թվականին, անտեսել են դրա պայմանները և փողը ստանալուց ի վեր ոչ մի փոդքասթի դրվագ չեն թողարկել։

Միակ ծրագիրը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերին, որին մասնակցել են Էլթոն Ջոնը, Ջեյմս Քորդենը և փոքրիկ Արչին։ Այնուհետև Մեգանն ու արքայազն Հարրին ստացել են 25 մլն դոլար։ Այնուամենայնիվ, չնայած համաձայնագրի պայմաններին չհամապատասխանելուն, Spotify-ը չի նախատեսում դադարեցնել աշխատանքը Սասեքսների հետ։

Daily Mail-ը հայտնում է, որ ընկերության ղեկավարությունը որոշել է թիմ հավաքագրել, որպեսզի վերջնականապես փոխի գործընթացը և թողարկի նոր շոու մինչև այս տարվա գարուն։ Spotify-ը հայտարարություն է հրապարակել, որում աշխատակիցներ է փնտրում նախագծի համար, 6 ամիս ժամկետով:

«Այժմ մենք թիմ ենք հավաքում, որպեսզի Archewell -ի հետ համատեղ ցուցադրենք նշանավոր կանանց մասին նոր շոու: Իդեալական թեկնածուն հայտնի մարդկանց հետ փորձ ունի և փոփ մշակույթի նկատմամբ հավասար հետաքրքրություններ»,- ասվում է ծառայության ներկայացուցիչների հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի փոդքասթի յուրաքանչյուր րոպեն արժե 650 հազար դոլար։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Մեգան Մարքլը և արքայազն Հարին հրաժարական տվեցին և լքեցին թագավորական ընտանիքը։ Այժմ դուքսերն ապրում են ԱՄՆ-ում և ընդհանրապես չեն զղջում իրենց որոշման համար։ Ամռանը նրանք սկանդալային հարցազրույց են տվել Օփրա Ուինֆրիին, որից հետո նրանց հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ էլ ավելի են վատացել։

Prince Hary-Megan Markl