Logo

Բեյոնսեն և Բիլլի Այլիշը ելույթ կունենան «Օսկար»-ի արարողությանը

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:48 / 23.03.2022Համերգ
Բեյոնսե- Բիլլի Այլիշ

Երգչուհիներ Բեյոնսեն և Բիլլի Այլիշն այս տարի ելույթ կունենան «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը։

Միջոցառումը տեղի կունենա մարտի 27-ին՝ Լոս Անջելեսում։ Երգչուհիները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները «Լավագույն երգ» անվանակարգում առաջադրված ֆիլմերի համար։ Բիլլի Այլիշը՝ «No Time Tol Die» երգով, իսկ Բեյոնսեն՝ «Be Alive»-ով:

Հիշեցնենք, որ շատ շուտով Լոս Անջելեսում տեղի կունենա երկար սպասված «Օսկար»-ի արարողությունը։ Թեկնածուների ցուցակը հրապարակվել էր մեկ ամիս առաջ։ Արարողությունը տեղի կունենա Dolby Theatre-ում։ Այն կվարեն Էմի Շումերը, Վանդա Սայքսը և Ռեգինա Հոլը: «Օսկար»-ն ուղիղ հեռարձակմամբ ցույց կտա միայն գլխավոր մրցանակները, իսկ մնացյալ մասը կներկայացվի և կձայնագրվի ուղիղ եթերից մեկ ժամ առաջ: Մոնտաժված ձայնագրությունը կցուցադրվի գովազդային ընդմիջումների ժամանակ։