Logo

«Blonde»-ը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:23 / 09.09.2022Կինո
Blonde ֆիլմ-2022

Հոլիվուդյան աստղ Մերիլին Մոնրոյի մասին Էնդրյու Դոմիննիկի «Blonde» կենսագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին՝ Վենետիկի կինոփառատոնում: Քննադատներին դուր է եկել ֆիլմը:

Ֆիլմի պրեմիերան կկայանա Netflix-ում 2022 թվականի սեպտեմբերի 28-ին։

Ավելի վաղ դերասան Բրեդ Փիթը, ով Մերիլին Մոնրոյի մասին պատմող ֆիլմի պրոդյուսերներից մեկն է, պաշտպանել է Անա դե Արմասին, ով ֆիլմում գլխավոր դերակատարն է։ «Նա ֆենոմենալ է այս ֆիլմում: Սա բարդ դեր է։ Ստեղծելու համար պահանջվել է 10 տարի։ Միայն այն ժամանակ, երբ մենք գտանք Անային, մենք կարողացանք հատել եզրագիծը»,- ասել է Փիթը։