Logo

Բրիտանական հիմնադրամը դադարեցրել է համագործակցությունն Էրմիտաժի հետ

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:01 / 11.03.2022Արվեստանոց
Էրմիտաժ-Hermitage Foundation UK

Hermitage Foundation UK կազմակերպությունը, որն աշխատում է Էրմիտաժի պետական ​​թանգարանի հետ, ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը։

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով հիմնադրամի հայտարարությանը։ «Մենք խորապես ցնցված ենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով, անմիջապես դադարեցրել ենք մեր գործունեությունը և չեղարկել բոլոր ծրագրված միջոցառումները», - ասվում է հայտարարությունում:

Բրիտանական հիմնադրամը Էրմիտաժի հետ աշխատում է 2003 թվականից և իրականացնում է ծրագրեր՝ ուղղված «Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև մշակութային կամուրջների կառուցմանը»: Հիմնադրամը կազմակերպում է թանգարանի հավաքածուի ցուցադրություններ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև թարգմանում է թանգարանի հավաքածուի կատալոգը անգլերեն։

Ավելի վաղ Պետական ​​Էրմիտաժը խնդրել էր իտալական երկու թանգարաններին վերադարձնել 25 նկարներ: