Logo

Դոլորեսը «Լոլիտա»-ից, Դեյզին՝ «Մեծն Գեթսբի»-ից. գրական կերպարների իրական նախատիպերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:51 / 16.03.2022Հեղինակներ
գրական հերոսներ

Գրական ստեղծագործությունները հաճախ արտացոլում են գրողների կյանքի փորձը և նրանց անձնական փորձառությունները: Օրինակ, Էրիխ Մարիա Ռեմարկի գրեթե բոլոր վեպերը վերաբերում են նրա կյանքի կոնկրետ շրջանին։ Հոգեկան հիվանդների` հիվանդանոցում նրա հետ տեղի ունեցած իրադարձությունները հիմք են հանդիսացել «Սև կոթող» ստեղծագործության համար, իսկ Ռեմարկի առաջին կինը՝ Իլսե Յուտա Զամբոնան մեկ այլ հերոսի նախատիպ է՝ «Երեք ընկեր» վեպում։ Եվ նման օրինակները շատ են։

Ներկայացնում ենք գրական հերոսների, որոնց կերպարների հիմքում իրական մարդիկ են:

Նատաշա Ռոստովա, «Պատերազմ և խաղաղություն»

Նատաշա Ռոստովա- Պատերազմ և խաղաղություն

«Պատերազմ և խաղաղություն» վեպից Նատաշա Ռոստովայի կերպարի հիմքում  գրողի եղբոր կինն է՝ Տատյանա Բերսը, մի փոքր էլ քույրը՝ Սոնյան։ Լև Նիկոլաևիչ Տոլստոյը գրել է, որ «Միացրեց Տանյային և Սոնյային, ու ստացվեց Նատաշան»։ Հենց Տատյանան ուներ այն բնորոշ հատկությունները, որոնց համար ընթերցողը սիրահարվեց Նատաշա Ռոստովային՝ բարքերի բնականություն, սիրո ցանկություն և գեղեցիկ ձայն:

Լարա, «Բժիշկ Ժիվագո»

Լարա - Բժիշկ Ժիվագո

«Բժիշկ Ժիվագո» վեպում Լարայի նախատիպը գրողի վերջին սերն է՝ Օլգա Իվինսկայան։ Նրանք ծանոթացել են «Новый мир» ամսագրում՝ 1946 թվականին և այդ ժամանակվանից միասին են։ Խորհրդային իշխանությունները ճնշում են գործադրել գրողի վրա։ 1949 թվականին ձերբակալվել է հակասովետական ​​գործունեության համար։ Նա չորս տարի անցկացրել է բանտում։

Մարգարիտ Գոթյե, «Կամելիազարդ տիկինը»

Մարգարիտ Գոթյե - Կամելիազարդ տիկինը

Ալեքսանդր Դյումայի «Կամելիազարդ տիկինը» հայտնի վեպի Մարգարիտ Գոթյեի կերպարը հիմնված էր գրող Մարի Դուպլեսիսի իրական սիրելիի վրա, ով մահացել է 23 տարեկանում՝ տուբերկուլյոզից։ Հիվանդության պատճառով ուժեղ հոտերն առաջացրել են գլխապտույտ և վատառողջություն, ուստի նա չի կարողացել հանդուրժել գրեթե բոլոր ծաղիկները՝ բացառությամբ կամելիաների, որոնք գրեթե հոտ չունեն։

Շերլոք Հոլմս, «Շերլոք Հոլմսի արկածները»

Շերլոք Հոլմս - Շերլոք Հոլմսի արկածները

Պարզվում է, որ հայտնի հերոս Արթուր Կոնան Դոյլը նույնպես նախատիպ է ունեցել։ Գրողն օգտագործել է իր ուսուցչի և բժիշկ Ջոզեֆ Բելի կերպարը։ Ինքը՝ սըր Արթուրը, այդ մասին ասել է. «Ես մտածում էի իմ հին ուսուցիչ Ջո Բելի մասին, նրա արծվի բնութագիրը, նրա հետաքրքրասեր միտքը և բոլոր մանրամասները գուշակելու անհավատալի կարողությունը: Եթե ​​նա լիներ հետախույզ, նա հաստատ այս զարմանալի, բայց անկազմակերպ դեպքը կվերածեր ճշգրիտ գիտության նման մի բանի»։

Դորիան Գրեյ, «Դորիան Գրեյի դիմանկարը»

Դորիան Գրեյ - Դորիան Գրեյի դիմանկարը

Դորիան Գրեյի նախատիպը Օսկար Ուայլդի ընկերն ու հովանավորն է՝ Ջոն Գրեյը։ Ըստ իր ժամանակակիցների՝ նա նույնքան, և՛ գեղեցիկ և՛ արատավոր էր (ինչ էլ որ թաքնված լինի այս բառի ետևում)։ Ջոնն ինքը այդ նմանությունը չէր ժխտում և նույնիսկ երբեմն ինքն իրեն Դորիան էր անվանում։ Ճիշտ է, վերջում դա դաժան խաղ ստացվեց. լրատվամիջոցները Ջոն Գրեյին սկսեցին անվանել Օսկար Ուայլդի սիրեկան։

Ալիս, «Ալիսը հրաշքների աշխարհում»

Ալիս - Ալիսը հրաշքների աշխարհում

1856թ.-ին Լուիս Քերոլը մաթեմատիկա էր դասավանդում Օքսֆորդում, երբ հանդիպեց համալսարանի նոր դեկանին և նրա երեխաներին, ովքեր հաճախ էին խաղում դաշտում: Նրանցից մեկը Էլիս Լիդելն էր։ Նրան զվարճացնելու համար գրողը պատմություններ էր հորինում, և այդպես «ծնվեց» Ալիսը՝ հրաշքների աշխարհում: Երկու տարի անց նա աղջկան տվեց չորս գլուխներից բաղկացած գիրք, իսկ շապիկին գրված էր՝ «Սուրբ Ծննդյան նվեր սիրելի աղջկան՝ ի հիշատակ ամառային օրվա»։

Պրոֆեսոր Պրեոբրոժենսկի, «Շան սիրտը»

Պրոֆեսոր Պրեոբրոժենսկի - Շան սիրտը

«Շան սիրտը» Միխայիլ Բուլգակովի ամենասիրված ստեղծագործություններից է, որը շատերը կարդացել են դպրոցում։ Եվ քչերին է հայտնի, որ Պրեոբրոժենսկին իրական կյանքում նախատիպ է ունեցել։ Բուլգակովին ոգեշնչել է ռուս ծագումով ֆրանսիացի վիրաբույժ Սամուիլ Աբրամովիչ Վորոնովի պատմությունը։ Նա հայտնի է դարձել անսովոր փորձերի շնորհիվ։ Օրինակ՝ բժիշկը կապիկի գեղձերը փոխպատվաստել է մարդուն՝ օրգանիզմը երիտասարդացնելու համար։

Դեյզի Բյուքենեն, «Մեծ Գեթսբի»

Դեյզի Բյուքենեն - Մեծ Գեթսբի

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն իր ստեղծագործությունների կերպարներից շատերին «պատճենել է» իրական մարդկանցից։ Ասում են, որ Դեյզի Բյուքենենի նախատիպը եղել է գրողի առաջին սերը՝ Ջինևրա Քինգը, ում նա հանդիպել է 1915-1917 թվականներին։ Բայց ի վերջո նա ամուսնացել է մեծահարուստ ձեռնարկատիրոջ որդու հետ և այդ մասին նամակով տեղեկացրեց Ֆիցջերալդին։ Կենսագիրները կարծում են, որ «Աղքատ տղաները չպետք է մտածեն հարուստ աղջիկների հետ ամուսնանալու մասին» արտահայտությունը Ֆիցջերալդը լսել է Ջինևրայի հորից։

Դոլորես, «Լոլիտա»

Դոլորես - Լոլիտա

Շատ հետազոտողներ կարծում են, որ Լոլիտայի հավանական նախատիպը եղել է 11-ամյա աղջիկ Ֆլորենս Սալի Հորները, ով 1948 թվականին առևանգվել է 50-ամյա տղամարդու կողմից և մի քանի տարի շրջել նրա հետ երկրով մեկ։