Logo

Էրմիտաժն Իտալիայի թանգարաններից պահանջել է վերադարձնել կտավները

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:24 / 10.03.2022Արվեստանոց
Էրմիտաժ

Էրմիտաժը խնդրել է Իտալիայի երկու թանգարաններին վերադարձնել 25 կտավները, որոնք նախկինում նվիրաբերվել են իրենց ցուցահանդեսների համար, հայտնում է РИА Новости-ն։

Արվեստի գործերը պետք է վերադարձվեն մինչև 2022 թվականի մարտի վերջ։ Այսպիսով, Սանկտ Պետերբուրգի թանգարանը խնդրել է վերադարձնել Տիցիանի «Երիտասարդ կնոջ դիմանկարը» և Ջովանի Կարիանիի «Գայթակղություն (ծերունի և երիտասարդ կին)» կտավները. դրանք ցուցադրվում են երկու շաբաթով՝ որպես ցուցահանդեսի մի մաս: 

Galleri D'Italia-ում (Միլան) Եվրոպական մեծ շրջագայությանը նվիրված ցուցահանդեսը ներառում է Էրմիտաժին պատկանող 23 կտավ: «Մեր ցուցահանդեսը փակվում է մարտի 27-ին, նկարները պետք է վերադարձնենք մեկ շաբաթ առաջ»,- նշել են պատկերասրահի ներկայացուցիչները:

Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսչինին նշել է, որ ցուցահանդեսները կազմակերպվել են Միլանի քաղաքապետարանի և Galleri-ի կողմից։ «Ինձ թվում է՝ պարզ է, որ երբ «սեփականատերը» խնդրում է վերադարձնել իր աշխատանքները, դրանք պետք է վերադարձվեն», -ասել է Ֆրանչեսչինին: