Logo

Ջինա Լոլոբրիջիդան հոսպիտալացվել է

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:18 / 12.09.2022Կինո
Ջինա Լոլոբրիջիդա

Իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան հոսպիտալացվել է տանն ընկնելուց հետո, հայտնում է իտալական Ansa գործակալությունը։

Հայտնի է, որ 95-ամյա կինոաստղը կոտրել է ազդրը և կվիրահատվի։ «Ֆան-ֆան վարդակակաչ» և «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմերի աստղի վիճակը, ըստ բժիշկների, անհանգստություն չի առաջացնում։

Օգոստոսին հայտնի դարձավ, որ Լոլոբրիջիդան սեպտեմբերին կայանալիք ընտրություններում առաջադրվել է երկրի խորհրդարանի վերին պալատի համար։ Լոլոբրիջիդան առաջադրվել է «Ինքնիշխան և ժողովրդական Իտալիա» քաղաքական միավորումից։

Լոլոբրիջիդան արդեն մեկ անգամ առաջադրվել է Եվրախորհրդարանի ընտրություններում՝ 1999 թվականին, սակայն չի անցել օրենսդիր մարմին՝ հավաքելով 10 000 ձայն։

Իտալիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 25-ին։

Կարող եք կարդալ նաև՝

Ջինա Լոլոբրիջիդայի երկու Էսմերալդաները