Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

Գտնել ու կորցնել. Էդիթ Պիաֆ և Մարսել Սերդան

Էդիթ Պիաֆ -1

Մեծ երգչուհին հայացքը հառել էր վաղ առավոտյան իրեն բերված զամբյուղի ծաղիկներին։ Հետո նա վերցրեց բացիկը, կարդաց և ոչինչ չհասկացավ: Այնտեղ ասվում էր. «Ջենտլմեններից. Կինը, ում սիրում են աշխարհում ամենից շատ»:

Առաջին ժամադրության


Էդիթ Պիաֆը և Մարսել Սերդանը ծանոթացել են Փարիզի «Ակումբ հինգ»-ում:1947 թվականն էր, և հետպատերազմյան Փարիզը հենց այնպես էր, ինչպես Հեմինգուեյն էր նկարագրել՝ խենթ, ուրախ, հարբած։ Էդիտ Պիաֆին ներկայացվեց «մարոկկացի ռմբարկուն», իսկ Մարսել Սերդանին՝ «Մեծն Էդիտ Պիաֆը»։ Կենսուրախ Փարիզը նրանց ևս մի քանի անգամ կմղի նույն սրճարանները, ընդհանուր ընկերների շրջապատ, բայց նրանք միայն կնայեն միմյանց և կժպտան, իսկ հետո կբաժանվեն՝ յուրաքանչյուրն իր կյանքով:

Նրանք կրկին հանդիպեցին Նյու Յորքում։ Մարսելը Փարիզում էր և իմանալով, որ Էդիթը նույնպես այնտեղ է՝ զանգահարում է նրան և ժամադրության հրավիրում: Էդիթը համաձայնվում է: Երգչուհին, կարծես ակնկալելով լուրջ կապ, խնամքով պատրաստվում է ժամադրությանը՝ հարդարված մազեր, լավագույն զգեստ, լավ տրամադրություն։ Իսկ Սերդանն անսպասելիորեն «Մեծն Պիաֆին» տանում է «ֆասթֆուդ» ճաշարաններից մեկը և հյուրասիրում մի բաժակ էժան գարեջուր։ Բայց տեսնելով տիկնոջ հիասթափված դեմքը՝ Մարսելը ներողություն է խնդրում նրանից և հրավիրում Նյու Յորքում լավագույն ֆրանսիական ռեստորաններից մեկը՝ «Le Gourmet»: Նրանք ամբողջ երեկոն անցկացնում են միասին ու դառնում անբաժան։

Գիշերը նրանք հաճախ էին զբոսնում Նյու Յորքում։ Երկուսն էլ սիրում էին քայլել: Այդ արտասովոր զույգին ճանաչում էին փողոցներում, և ոմանք զարմանքով հետևում էին, թե ինչպես են նրանք խժռում պաղպաղակը և «ճեմում» փողոցներում՝ ինչպես սովորական մահկանացուները: Միայն մի հանգամանք թույլ չտվեց նրանց մինչև վերջ միասին լինել՝ Մարսելն ընտանիք ուներ:


Էդիթ Պիաֆ-2 Էդիթ Պիաֆ-Մարսել Սերդան


Կինը, ով սիրում է

Նրանք հանդիպում էին այնքան հաճախ, որքան կարող էին: Մարսելին Կասաբլանկայում սպասում էր ընտանիքը։ 

Սերդանը գնում էր Էդիթ Պիաֆի համերգներին, ամաչելով թաքնվում պատկերասրահում և հուզմունքից գունատ նստում այնտեղ։ Նա ասում էր. «Ինձ հաջողակ եմ զգում, նա հիանալի երգչուհի է»: Էդիթը ևս որոշում է գնալ սիրելիի մենամարտերը դիտելու, որոնց ընթացքում փորձում է հնարավորինս զուսպ մնալ։ Բայց միշտ չէ, որ ստացվում էր: Նրա շնորհիվ միջին քաշային կարգում տիտղոսի համար պայքարը ընդմիշտ կմնա պատմության մեջ։ Երգչուհին այնքան էր լարվել և անհանգստացել, որ պատռել էր մոտակա նստարանին նստած տղամարդու գլխարկը։ Եվ հենց մենամարտն ավարտվում է, Պիաֆն ինքնամոռաց վազում է ռինգ ու մաքրում Մարսելի դեմքից արյունն ու քրտինքը։


Լրագրողները էքստազի մեջ էին: Մենամարտից անմիջապես հետո Մարսելը մամուլի ասուլիս է հրավիրում, որտեղ Էդիթին թույլ չեն տալիս ներկա գտնվել։ Հարցերի չսպասելով՝ Մարսելն ասում է, որ այո, ինքը և Էդիթը սիրում են միմյանց, և այո, նա իր սիրուհին է։ Բայց սիրուհին է միայն այն պատճառով, որ ինքն ամուսնացած է:


Edit Piaf-Marsel Serdan


Էդիթ Պիաֆը երբեք չի ցանկացել իր սիրելիին ընտանիքից խլել։ Այո, նա ահավոր դժգոհ էր, որ իրենք չեն կարող ամուսիններ դառնալ, բայց կարծում էր, որ ավելի լավ է ինքը դժբախտ լինի, քան սիրելիի երեխաները մնան անհայր։ Նա ասում էր. «Անմեղները չպետք է տառապեն: Եթե ​​Մարսելը երեխա չունենար, ամեն ինչ շատ ավելի պարզ կլիներ... Բայց իրավիճակն այլ է»:

Պատմության ավարտը


Նրանք կարծում էին, որ իրենց սերը երբեք չի ավարտվի: Բայց ամեն ինչ մի ակնթարթում կոտրվեց: Եվ հենց այնտեղ՝ Նյու Յորքում, որտեղ էլ ամեն ինչ սկսվեց:

1949 թվական, աշուն,Նյու Յորք։  Էդիթն այնտեղ էր հյուրախաղերի համար, իսկ Մարսելը պետք է թռչեր շատ կարևոր մենամարտի և իր մոտ:


Սերդանը շտապում էր Պիաֆի մոտ, Պիաֆը սպասում էր Սերդանին... քանի՞ անգամ է այդպես եղել, և քանի՞ անգամ է ամեն ինչ «ճիշտ» ավարտվել՝ գրկախառնություններ, շշուկներ, ուրախ արցունքներ... Միշտ, միշտ այդպես էր, բայց ոչ այս անգամ:

Սերդանի ինքնաթիռը չհասավ Նյու Յորք՝ կործանվելով Ազորյան կղզիներում։ Մարսել Սերդանի մարմինը ճանաչեցին միան ժամացույցի միջոցով: Այդ ժամացույցը նույնպես նվիրաբերվել է Էդիթին։

Առավոտյան Էդիթն արթնացավ ոչ թե Մարսելի երկար սպասված համբույրից, այլ սարսափելի լուրից։

Էդիթ Պիաֆի մտերիմ ընկերուհին՝ Լուի Բարիերը, հորդորեց չեղարկել համերգը. «Նա բառացիորեն խեղդվեց արցունքների մեջ՝ ոչինչ չցանկանալով, ոչինչ չասելով, ոչինչ չզգալով` բացի վշտից...»:

Բայց հետո երգչուհին ասաց, որ համերգը կայանալու է: Այդ երեկո Էդիթին գրկած տարան Վերսալյան դահլիճի բեմ. նա չէր կարողանում քայլել։ Պիաֆը բարձրացավ բեմ՝ գեղեցիկ, խիզախ «ճնճղուկի» պես։ Նա նայեց դահլիճին և պարզ ասաց. «Այսօր ես երգելու եմ Մարսել Սերդանի պատվին»։ Հանդիսատեսը հուսահատությունից սառեց, Պիաֆը, ինչ-որ միստիկ էքստազի մեջ, երգեց «Սիրո հիմնը».

«Եթե մի օր կյանքը քեզ ինձնից խլի,
Եթե ​​մեռնես կամ հեռու լինես,
Ինչո՞ւ պետք է իմանամ, որ դու ինձ սիրում ես
Ես էլ եմ մեռնելու...»:

Նա դիմացավ, բայց չկարողացավ երգել մինչև վերջ, երգչուհին անգիտակից ընկավ:

Հետագայում Պիաֆը կպատմի, որ այդ օրը որոշել է՝ իր կյանքը իրենը չէ, այլ արվեստինը, հանրությանը։ 

Էդիթը գիտեր, որ այլևս ոչ մի վատ բան իր հետ չի պատահի։ Ավելի վատ ոչինչ չէր կարող պատահել: