Logo

Guns N' Roses-ն առաջին անգամ AC/DC-ի «Back In Black»-ը ներկայացրել է քավըր տարբերակով

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:01 / 13.06.2022Համերգ
Back In Black-Guns N' Roses

Guns N' Roses-ը կրկին քավըր է արել AC/DC-ի երգերից, այս անգամ նրանք ընտրել են իրենց «դասական»՝ Back In Black-ը. գրում է Garajedel rock-ը։

Քավըր տարբերակը հնչել է Սևիլիայում (Իսպանիա) կայացած համերգի ժամանակ։ Բենիտո մարզադաշտում ելույթ են ունեցել Էքսլ Ռոուզը, Սլեշը, Դաֆ Մաքքեյգանը և մնացած մասնակիցները։

Այս համերգը երկրորդն էր եվրոպական շրջագայության մեջ, որը սկսվել է հունիսի 4-ին՝ Լիսաբոնում (Պորտուգալիա)։

Խումբը նաև ներկայացրել է AC/DC-ի երգի քավըր տարբերակը՝ պորտուգալացի երկրպագուների ներկայությամբ: Այդ գիշեր Guns N' Roses-ը նվագել է նաև «Walk All Over You from Highway to Hell» (1979) իրենց տարբերակը: