Logo

HBO-ն թողարկել է «Գահերի խաղի» պրիքվելի թիզերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:55 / 06.05.2022Կինո
Գահերի խաղ

Ամերիկյան HBO հեռուստատեսային ցանցը ներկայացրել է «Վիշապի տունը» սերիալի թիզերը, որը, ինչպես հայտնի է, «Գահերի խաղը» հեռուստասերիալի պրիքվելն է (ներկայացվում են նախորդ աշխատանքում ներկայացված դեպքերին ժամանակագրորեն նախորդող դեպքեր)։

Կարճ տեսանյութում հանդիսատեսին ներկայացվում են գլխավոր հերոսները, ինտրիգները, մարտերը և այլ կադրեր։

«Վիշապի տունը» («House of the Dragon») հիմնված է Ջորջ Ռ. Մարտինի «Կրակ և արյուն» վեպի վրա: Այն տեղի է ունենում «Գահերի խաղի» իրադարձություններից 200 տարի առաջ և պատմում է Թարգարիենի տան մասին:

Պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 21-ին:

Ինչպես հայտնում է HBO-ն, սերիալի երաժշտությունը գրել է «Գահերի խաղի» կոմպոզիտոր Ռամին Ջավադին։ Սերիալում նկարահանվել են Մեթ Սմիթը, Ուիլ Ջոնսոնը, Ջոն Մաքմիլանը, Սավաննա Սթայնը, Թեո Նեյթը, Էմմա Դ՛Արսին, Փեդի Կոնսիդինը, Օլիվիա Քուքը, Ռիս Իֆանսը, այլք։