Logo

Հարի Փոթերի գիրքը՝ ռեկորդային գնով. կոլեկցիոները ցանկացել էր դեն նետել Հարի Փոթերի գիրքն «անորակ» կազմի պատճառով

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:01 / 22.03.2022Հեղինակներ
Հարի Փոթերի գիրք

68-ամյա անգլիացի կոլեկցիոները ցանկացել է դեն նետել Հարի Փոթերի մասին գիրքը` շապիկի վատ որակի պատճառով, սակայն հետագայում գիրքն աճուրդում վաճառել է գրեթե 90 հազար դոլարով. այս մասին հայտնում է Insider-ը։

Բրիտանացին գիրքը գնել է 1997 թվականին՝ 12,99 ֆունտ ստերլինգով:

Տղամարդը «Հարի Փոթերի» այս հրատարակությունը պատվիրել է գրախանութից և սարսափելի հիասթափվել, երբ տեսել է գրքի կազմը:

«Ես կոլեկցիոներ եմ, և քանի որ սա առաջին հրատարակությունն էր, ես սպասում էի, որ այն կունենա հրաշալի կազմ: Որոշեցի գրքի ճակատագիրը (պահել-չպահել) որոշել մետաղադրամով։ Դա բեկումնային պահ էր»,- հիշում է նա:

Նրա խոսքով՝ գնելուց մեկ տարի անց գիրքը հայտնի է դարձել, և դուստրը խնդրել է իրեն տալ գիրքը, որպեսզի կարդա: Կոլեկցիոները կտրականապես մերժել է և նրա համար նոր օրինակ գնել:

Բրիտանացին ասել է, որ ինքը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի առաջին հրատարակությունը գերազանց վիճակում պահի, քանի որ, ըստ նրա, գիրքը պատրաստված է «անորակ» թղթից:

Աճուրդային տնից հայտնել են, որ գիրքը վաճառել են ամենաբարձր գնով, և «այն արժանի էր դրան»։ «Սա «Philosopher's Stone»-ի առաջին կոշտ կազմով հրատարակությունն էր, որ ես երբևէ տեսել եմ», - ասել է աճուրդի կազմակերպիչ Ջիմ Սփենսերը: