Logo

Սամվել Մարտիրոսյանի սիրելի գրքերն ու ֆիլմերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:15 / 23.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Սամվել Մարտիրոսյան

Իր սիրելի ֆիլմերի ու գրքերի ցանկով VNews Culture-ի հետ է կիսվել տեղեկատվական անվտանգության մասնագետ և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Դժվարությամբ առանձնացնելով 5-ական ֆիլմ ու գիրք՝ վերջում կանգ առավ ամենից շատ դիտած ու վերընթերցած տարբերակների վրա։

Դե ինչ, Սամվել Մարտիրոսյանի սիրելի գրքերն են՝

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին, «Մատանիների տիրակալը» 

«Մատանիների տիրակալը» (The Lord of the Rings) անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի վեպն է, ֆենթեզի ժանրի ամենահանրաճանաչ երկերից մեկը։ 
Վեպը լույս է տեսել 3 հատորով՝

1.    Մատանու պահապանները (The Fellowship of the Ring)
2.    Երկու ամրոց (The Two Towers) 
3.    Արքայի վերադարձը (The Return of the King)


Վեպը թարգմանված է առնվազն 38 լեզվով: Այն բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ստեղծագործություններից է՝ ավելի քան 150.000.000 նմուշ։ 
Վեպի վերնագիրը վերաբերում է նովելի հիմնական հակահերոսին՝ Չար Լորդ Սաուրոնին, որն ավելի վաղ շրջանում ստեղծել էր Համիշխանության մատանին՝ որպես անսահման հզոր զենք՝ նվաճելու և կառավարելու մյուս Իշխանության մատանիները և ծնկի բերելու մարդկանց, էլֆերին և թզուկների լիդերներին։ 

Ֆրենկ Հերբերտ, «Ավազաբլուր» («Dune»)

Ամերիկացի գրող Ֆրենկ Հերբերտի գիտաֆանտաստիկ վեպն է, որն ընթերցողին ներկայացնում է Արրակիս մոլորակը` դաժան անապատների, ավազե հսկայական բլուրների, խիզախ ֆրեմենների և խորհրդավոր «համեմունքների» աշխարհը: Հեղինակի անսահման ֆանտազիան ստեղծել է պայծառ, գրեթե շոշափելի տիեզերք, որտեղ կան պատերազմող Մեծ տներ, հզոր Տիեզերական գիլդիա, Բենե Գեսերիտ և մարդասպաններ:

Dune-ն առաջին անգամ հրապարակվել է 1963–1965 թվականներին Analog Science Fiction and Fact ամսագրում՝ որպես գլուխների շարք և առաջին անգամ հրատարակվել որպես առանձին գիրք 1965 թվականին։ Գիրքն արժանացել է Hugo և Nebula մրցանակներին։

Այն 20-րդ դարի ամենահայտնի գիտաֆանտաստիկ վեպերից է։

Հետագա տարիներին Հերբերտը գրել է վեպի շարունակությունը` շարք, որը հայտնի է «Ավազաբլրի ժամանակագրությունը» անվամբ։

Մաքս Ֆրայ, «Ехо-ի քրոնիկոնները»

«Ехо-ի լաբիրինթոսները», «Ехо-ի քրոնիկոնները» և «Ехо-ի երազները» շարքը ներառում է մոտ 40 պատմություն, որն առաջին դեմքով պատմում է առաջին հայացքից սովորական երիտասարդի արկածների մասին, որը կտրուկ փոխում է իր կյանքը՝ համաձայնելով երազներից իր նոր ծանոթի առաջարկին, այն է՝ տեղափոխվել այլ աշխարհ և ծառայության անցնել այնտեղ։ Այսպիսով, Մաքս Ֆրայը և՛ կեղծանուն է, և՛ գլխավոր հերոսը։ Որոշ պատճառներ, թե ինչու է գլխավոր հերոսը նաև գրքերի հեղինակը, բացահայտվում են ավելի ուշ։

Մաքս Ֆրայը սկզբում երկու գրողների՝ Սվետլանա Մարտինչիկի և Իգոր Ստյոպինի գրական կեղծանունն էր, իսկ հետագայում Սվետլանա Մարտինչիկը սկսել է գրել ինքնուրույն։

Վլադիսլավ Կրապիվին, «Մեծ բյուրեղի խորքերում» («В глубине Великого Кристалла»)

Ռուսական ֆանտաստիկայի երկնակամարում Վլադիսլավ Կրապիվին մոլորակը պտտվում է հատուկ ուղեծրով։ 

«Մեծ բյուրեղի խորքերում»-ը Վլադիսլավ Կրապիվինի ֆանտաստիկ պատմությունների շարքն է, որը միավորված է մետավերսի ընդհանուր պատկերով: Այն ունի բյուրեղի ձև, որի յուրաքանչյուր երեսն առանձին տիեզերք է: 

Վլադիսլավ Կրապիվինի ստեղծագործության մեջ Մեծ բյուրեղի մասին ցիկլն առանձնահատուկ տեղ է գրավում։ Ցիկլում ընդգրկված ստեղծագործությունները, չնակած այն փաստին, որ գրվել են տարբեր ժամանակներում, կապված են մեկ ընդհանուր մտքով. դրանք արձակ չեն, այլ նվաճման փիլիսոփայություն են։ Սա է կյանքի փիլիսոփայությունը, այնպիսին, ինչպիսին որ պետք է լինի՝ ֆանտաստիկ, և ուրիշ ոչինչ: 

Վոլֆգանգ ֆոն Գյոթե, «Ֆաուստ»

«Ֆաուստ»-ը փիլիսոփայական ընթերցանության դրամա է:

Կերպարի հիմքում գերմանացի գիտնական, բժիշկ Ֆաուստի մասին լեգենդն է: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը և մեծ հաջողությունների հասել, սակայն դա իրենչէր բավարարում ու մշտապես դժգոհ էր իր կյանքից: Այսպիսով՝ դաշինք է կնքում Սատանայի հետ՝ իր անսահման գիտելիքը փոխանակելով հոգու հետ:

Ֆաուստն ուզում է վերափոխել աշխարհը, իմանալ տիեզերքի օրենքներն ու գտնել դրանք փոխելու ճանապարհը: Գիտնականին չի հրապուրում ո՛չ ոսկին, ո՛չ փառքը, ո՛չ երկրային վայելքները: Նրա ձգտումները մեծ են, բարձր ու համամարդկային:

Գյոթեի «Ֆաուստ»֊ը գերմանական գրականության գագաթներից մեկն է համարվում։


Սամվել Մարտիրոսյանն առանձնացրել է հետևյալ ֆիլմերը՝

«Աստղային պատերազմներ» («Star Wars»)

«Աստղային պատերազմներ»-ը (Star Wars) ֆանտաստիկ սագա է, որը ներառում է 11 գեղարվեստական ֆիլմ (հիմնական սագայի 9 դրվագ և 2 անթոլոգիական ֆիլմ, 3-րդ անթոլոգիական ֆիլմը նախատեսվում է թողարկել 2023 թվականին), ինչպես նաև անիմացիոն ֆիլմեր՝ սերիալներ, մուլտֆիլմեր, հեռուստատեսային ֆիլմեր, գրքեր, կոմիքսներ, տեսախաղեր, խաղալիքներ և այլ գործեր, որոնք ստեղծվել են «Աստղային պատերազմների» մեկ ֆանտաստիկ տիեզերքի շրջանակում: Հեղինակն ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասն է:

«Աստղային պատերազմներ»-ի իրադարձությունները տեղի են ունենում հեռավոր հորինված մի գալակտիկայում, անցյալի անորոշ ժամանակահատվածում, որտեղ գոյություն ունեն այլմոլորակայինների շատ տեսակներ։ Մարդիկ սեփական ռոբոտային դրոիդներն ունեն, որոնք օգնում են նրանց իրենց ամենօրյա կյանքում։

«Աստղային պատերազմները» պատմության մեջ երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող կինոֆիլմաշարն է՝ զիջելով միայն Marvel Cinematic Universe-ի ֆիլմաշարերին։ 2020 թվականին «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի ընդհանուր արժեքը գնահատվում էր 70 միլիարդ ԱՄՆ դոլար:

Բոլոր 9 ֆիլմերն առաջադրվել են «Օսկար» մրցանակի։ 

Քվենտին Տարանտինո, «Քրեական ընթերցվածք» (Pulp Fiction)

Ֆիլմը քրեական դրամայի և կատակերգության ժանրերի միքս է։ «Քրեական ընթերցվածքը» սկիզբ դրեց մի նոր ժանրի, ամերիկյան անկախ կինոյի, ազդեցություն ունեցավ 1990-ական թվականներին նկարահանված ֆիլմերի վրա և դարձավ ֆիլմ-լեգենդ։ Այն արժանացել է բազմաթիվ մրցանակների, նաև՝ «Օսկար»-ի ՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում, «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի՝ Կաննի կինոփառատոնում:

Pulp Fiction-ը սցենարի շնորհիվ համարվում է Տարանտինոյի գլուխգործոցը: Իր ինքնառեֆլեքսիվության, ոչ ավանդական կառուցվածքի և առանձնահատուկ ոճի համար քննադատները ֆիլմն անվանել են պոստմոդեռն կինոյի օրինակ։


Էլեմ Կլիմով, «Բարի գալուստ կամ անծանոթների մուտքն արգելված է» («Добро пожаловать, или Посторонним вход воспрещён»)

«Բարի գալուստ կամ անծանոթների մուտքն արգելված է»-ն Էլեմ Կլիմովի խորհրդային գեղարվեստական ֆիլմն է, որը նկարահանվել է երգիծական կատակերգության ժանրում՝ Սեմյոն Լունգինի և Իլյա Նուսինովի սցենարի հիման վրա՝ «Մոսֆիլմ» ստուդիայում։ 

Ֆիլմը Կլիմովի ավարտական աշխատանքն է և նրա դեբյուտը գեղարվեստական ֆիլմում։ Սյուժեն կենտրոնանում է պիոներ Կոստյա Ինոչկինի արկածների վրա, որը տնօրեն Դինինի որոշմամբ վտարվել է ճամբարից, սակայն հետագայում ինքնակամ վերադառնալով՝ ապաստանել է տրիբունաների տակ գտնվող սենյակում։

Նույնիսկ նկարահանման նախապատրաստման փուլում ռեժիսորը բախվել է գրաքննության սահմանափակումների. գրաքննիչները կինոնկարում սոցիալական երգիծանք ենք նկատել խրուշչովյան դարաշրջանի և ամբողջ երկրի մասին: Ի սկզբանե ֆիլմը թույլտվություն չի ստացել, սակայն ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որոշումից հետո ֆիլմը դուրս է եկել մեծ էկրաններ։

Նիկ Պիցոլատտո, «Իրական դետեկտիվ», (True Detective), 1-ին սեզոն

True Detective սերիալի առաջին եթերաշրջանը նոր թափ հաղորդեց Մեթյու ՄակՔոնախիի կարիերային։ Մեր ժամանակի լավագույն սերիալներից մեկը սկսվում է երկու գործընկերների մասին սյուժեով (երկրորդը խաղում է Վուդի Հարելսոնը), որոնք Լուիզիանայում փնտրում են սերիական մարդասպանի: Բացի այս հոգնեցնող գործից, նրանք պետք է գործ ունենան նաև իրենց ներքին «դևերի» հետ:

Սերիալն արժանացել է բազմաթիվ հեռուստանոմինացիաների, ինչպես նաև «Էմմի» մրցանակի՝ լավագույն դրամատիկական սերիալի և «Ոսկե գլոբուս»՝ լավագույն մինի սերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի համար։ 

X-Men շարքը, բացի վերջին տարբերակից

X-Men-ն ամերիկյան սուպերհերոսների ֆիլմաշար է, որը հիմնված է համանուն հորինված սուպերհերոսների թիմի վրա, որն ի սկզբանե հայտնվել է Սթեն Լիի և Ջեք Քիրբիի ստեղծած կոմիքսների շարքում և հրատարակվել Marvel Comics-ի շնորհիվ։

Դժվար է հավատալ, բայց X-Men Cinematic Universe-ը (XCU) սկսվել է երկու տասնամյակ առաջ՝ X-Men-ի թողարկմամբ՝ 2000 թվականին: Չնայած XCU-ն տեխնիկապես ավարտվել է 2019-ի Dark Phoenix-ով, միակ բանը, որն իսկապես ավարտվել է, 20th Century Fox-ի ներգրավվածությունն էր հայտնի մուտանտային ֆիլմաշարի արտադրության մեջ:

X-Men շարքը հերթականությամբ՝

  • X-Men original trilogy (2000–2006)
  • Wolverine trilogy (2009–2017)
  • X-Men prequel films (2011–2019)
  • Deadpool films (2016–2018)
  • The New Mutants (2020)