Logo

Հոլիվուդի 7 «կերպարային» հերոսուհիները

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 22.03.2022Կինո
խորհրդանշանական կին կերպարներ

Ինչ էլ որ ասվի Հոլիվուդում գենդերային հավասարության մասին, ակնհայտ է, որ տիեզերական արքայադուստրերի, այլմոլորակային որսացողների և թռչող դայակների կանացի դերերի պակաս չկա:

Այսօր առանձնացրել ենք կինոաշխարհում հայտնի և խորհրդանշանական 7 կին կերպարների: Դուք, իհարկե, կարող եք համաձայն չլինել այս ընտրության հետ, սակայն հավանականությունը մեծ է, որ դուք նորից և նորից հաճույք կստանաք այս առաջատար ֆիլմերը դիտելուց՝ հիանալով հերոսուհիներով: 

Dorothy Gale - The Wizard of Oz

Dorothy Gale - The Wizard of Oz

MGM-ը (Metro-Goldwyn-Mayer) ցանկանում էր 1939 թվականի արտադրության ֆիլմից կտրել Դորոթիի բացման համարը՝ «Over the Rainbow»-ն (նրանք կարծում էին, որ դա կդանդաղեցնի ֆիլմի ընթացքը): Մեղեդին և կատարողն արժանացան «Օսկար»-ի, թեև նրա դեպքում դա անչափահասների համար մրցանակ էր։

Peggy Olson -  Mad Men

Peggy Olson -  Mad Men

«Միամտությունը նրա ամենաուժեղ գիծն է»,- մի անգամ ասել է Էլիզաբեթ Մոսը 1960-ականների ժամանակաշրջանի իր կերպարի մասին: 

«Նա բավական միամիտ է իր կարծիքը հայտնելու համար: Նա բավական միամիտ է աշխատավարձի բարձրացում խնդրելու համար: Նա բավական միամիտ է, որպեսզի ներքաշվի այս իրավիճակների մեջ: Դա վախի բացակայությունն է, որը նրան տանում է այս սենյակները, որտեղ նա հիմա է»: 

Annalise Keating - How to Get Away With Murder

Annalise Keating - How to Get Away With Murder

Վիոլա Դևիսն առաջին սևամորթ կինն է, որը 2015-ին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ դրամայի լավագույն դերասանուհու համար՝ մարմնավորելով «բարդ, սեքսուալ, փայլուն և մանիպուլյատիվ» պրոֆեսորի: 

«Ես երբեք համարձակություն չէի ունենա անելու այն, ինչ անում է Վիոլան էկրանին հայտնվելով՝ հագուստը հանած կամ լաց լինելով»․ այսպես է խոսում Վիոլայի մասին կերպարի ստեղծող Փիթեր Նովալքը:

«Նա միշտ գտնում է իրերի էմոցիոնալ հիմքերը և գործադրում յուրաքանչյուր ջանք, որպեսզի ամեն պահը թարմ ու նոր լինի»: 

Sansa Stark-Game of Thrones

Sansa Stark-Game of Thrones

Սանսային շատ էին քննադատության ենթարկում GOT-ի երկրպագուները։ Նա չէր կարողանում կռվել կամ սրի հետ աշխատել: Մի տեսակ աղջնակոտ էր, ոչ թե կին: Բայց հենց դա էլ դարձավ նրա ամենամեծ «ֆիշկան»․ իրեն մշտապես խոշտանգող Ռեմսի Բոլթոնին նա դարձնում է կեր շների համար: 

«Սա Սանսայի առաջին սպանությունն է, և սա այնքան հզոր պահ է նրա համար, քանի որ իր ամբողջ կյանքում նա եղել է տղամարդկանց ազդեցության տակ, որոնք սարսափելի բաներ են արել իր հետ»:

Amy Dunne-Gone Girl

Amy Dunne-Gone Girl

Ջիլիան Ֆլինն իր վեպում այնքան էլ խորքային չի ուսումնասիրել մանկական գրքերը, որոնք Էմիի ծնողները գրել են նրա մասին մանուկ հասակում։ Բայց ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերն այնպես է արել, որ Ֆլինը լրացրել է բոլոր անհրաժեշտ մանրամասները, երբ Gone Girl-ն ադապտացնում էր էկրանավորման համար:

«Նա խնդրեց ինձ վերնագրել «Amazing Amy»-ի յուրաքանչյուր գիրք», - հավելում է հեղինակը: 

Holly Golightly-Breakfast at Tiffany's

Holly Golightly-Breakfast at Tiffany's

Թեև 1961 թվականի ֆիլմը Նյու Յորքի Վերին Իսթ Սայդում գտնվող մի աղջկա մասին Թրումեն Կապոտեի վեպի նուրբ տարբերակն էր, այն իր ժամանակի համար բավականին համարձակ էր: Այնուամենայնիվ, այսօրվա չափանիշներով սա գրեթե հեքիաթ է՝ երջանիկ ավարտով։ 

«Նա ամերիկյան արքայադստեր կերպար է ստեղծել», - ասում է Բրոդվեյի զգեստների դիզայներ Ուիլյամ Այվի Լոնգը, որը ֆիլմի երկրպագուն է: 
 

Carrie Bradshaw-Sex and the City

Carrie Bradshaw-Sex and the City

«Երբ ես նկարահանվում էի Sex and the City-ում, մարդիկ սեքսի մասին հումորով չէին խոսում»,- ասում է հեղինակ Մայքլ Պատրիկ Քինգը։ «Սեքսի մասին խոսում էին ամոթով»։

Ամոթը Քերիի խնդիրներից չէր: Նրա շատ գրավիչ չարաճճիություններն անկողնում շոուն 6 սեզոն պահել են HBO-ում՝ ստեղծելով 2 գեղարվեստական ֆիլմ և սփին-օֆֆ սերիալ: