Logo

Marvel-ի ղեկավարն ասել է՝ որն է ստուդիայի ամենադիտված սերիալը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:25 / 19.05.2022Կինո
ամենադիտված սերիալ

Marvel-ի գործադիր տնօրեն Քևին Ֆայգին Disney+-ով ամենաշատ դիտված սերիալ է անվանել «Loki»-ն: 

Նրա խոսքով՝ նախագիծը «համարձակ քայլ» էր, և այն իրեն արդարացրել է։ Ֆայգին հավելել է, որ սա Disney+-ով Marvel-ի առաջին շոուն է, որը կունենա երկրորդ եթերաշրջան։ Դրա արտադրությունը կսկսվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։

Թոմ Հիդլսթոնը և ամբողջ դերասանական կազմը կվերադառնան իրենց դերերին։

Սերիալի գործողությունները տեղի են ունենում «Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմի իրադարձություններից հետո։

«Loki»-ն Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ փուլի երրորդ սերիալն է։ Այն սկսվել է «WandaVision» և «The Falcon and the Winter Soldier» նախագծերից հետո: Վերջերս թողարկվել է մեկ այլ շոուի՝ «Moon Knight»-ի վերջին դրվագը, որտեղ Օսկար Այզեքը մարմնավորում էր ինքնության դիսոցիատիվ խանգարումով տառապող սուպերհերոսի: