Logo

Մոնրոյի դիմանկարն աճուրդի կհանվի ռեկորդային գնով

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:11 / 22.03.2022Արվեստանոց
Մերլին Մոնրո-դիմանկար

Էնդի Ուորհոլի հեղինակած Մերլին Մոնրոյի դիմանկարը մայիսին աճուրդի կհանվի Christie's-ում` 200 միլիոն դոլար ռեկորդային արժեքով։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ սա կարող է ի վերջո դառնալ աճուրդում վաճառված 20-րդ դարի ամենաթանկ արվեստի գործը:

Այն հայտնի նկարիչը նկարել է 1964 թվականին՝ դերասանուհու մահից երկու տարի անց, և հանդիսանում է ամերիկյան արվեստի խորհրդանիշներից մեկը։

«Սա կարևոր գործ է Ուորհոլի ստեղծագործության, ժամանակակից արվեստի և արվեստի պատմության մեջ»,- ասվում է աճուրդի տան հայտարարության մեջ։

Ստեղծագործությունը կտրամադրի Թոմաս և Դորրիս Ամման բարեգործական հիմնադրամը, որը նվիրված է երեխաներին օգնելուն: Ամբողջ հասույթը կուղղվի հիմնադրամի ֆինանսավորմանը։

Նկարը ցուցադրվել է Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանում, Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում և Լոնդոնի Թեյթ պատկերասրահում։