Logo

Մոզես Ինգրամը և Նատալի Պորտմանը կնկարահանվեն Apple TV+-ի «Lady in the Lake» ֆիլմում

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:30 / 24.06.2022Ռեժիսորներ
Մոզես Ինգրամ-Նատալի Պորտման

Մոզես Ինգրամը և Նատալի Պորտմանը կնկարահանվեն Apple TV+-ի «Lady in the Lake» ֆիլմում, հայտնում է The Hollywood Reporter-ը:

«Obi-Wan Kenobi»-ի աստղ Մոզես Ինգրամը կմիանա «Աստղային պատերազմներ»-ից Նատալի Պորտմանին Apple TV+-ի «Lady in the Lake» սերիալում: Ինգրամը փոխարինում է Լուպիտա Նիոնգոյին, որը հրաժարվեց դերից մայիսին: 

Մոզես Ինգրամ

«Lady in the Lake»-ը Լաուրա Լիպմանի վեպի ադապտացիան է, գրված և բեմադրված է Ալմա Հարելի միջոցով: 

Սերիալի գործողությունները տեղի են ունենում 1960-ականների Բալթիմորում, որտեղ չբացահայտված սպանությունը դրդում է տնային տնտեսուհուն և մորը՝ Մեդի Շվարցին, սկսել նոր կյանք՝ որպես հետաքննող լրագրող։ Այս ընթացքում նա հանդիիպում է Կլեո Շերվուդի հետ։ Շվարցն աշխատասեր կին է, որը համատեղում է մայրությունը, բազմաթիվ աշխատանքներն ու Բալթիմորում սևամորթների առաջադեմ օրակարգն առաջ մղելու հանձնառությունը:

Սա Պորտմանի առաջին դերն է հեռուստասերիալում: Ինգրամն իր հեռուստատեսային դեբյուտը կատարել էր Netflix-ի «King's Gambit»-ում:

Պորտման

«Lady in the Lake»-ում նկարահանվել են նաև Ի'Լան Նոելը, Մայքի Մեդիսոնը և Բրետ Գելմանը: Նախագծի գործադիր պրոդյուսերներն են Հարելը, Պորտմանը, Քրիստոֆեր Լեգեթը, Սոֆի Մասը, Նաթան Ռոսը, հանգուցյալ Ժան-Մարկ Վալլեն, Ջուլի Գարդները, Էմի Ջ. Կաուֆմանը և Լեյն Էսքրիջը։