Logo

Netflix-ը ծրագրում է «Squid Game»-ի մոտիվներով իրական ռեալիթի հեռուստաշոու` 4,56 մլն դոլար մրցանակով

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:08 / 15.06.2022Կինո
null

Netflix-ը մասնակիցների է հավաքում ռեալիթի հեռուստաշոուի համար, որը ոգեշնչված է լինելու իր բոլոր ժամանակների ամենահայտնի սերիալով՝ «Squid Game»-ով:

Բնականաբար, այս շոուի խաղերի ընթացքում մարդու կյանքը վտանգված չէ, ինչպես պատկերված է հարավկորեական հակաուտոպիական հեռուստասերիալում:

Փոխարենը, 456 մասնակից ամբողջ աշխարհից կխաղա խաղեր, որտեղ «ամենավատ ճակատագիրը պարզապես դատարկաձեռն տուն վերադառնալն է»՝ բաց թողնելով 4,56 միլիոն դոլար ձեռք բերելու հնարավորությունը։

Մասնակիցները պետք է լինեն առնվազն 21 տարեկան։ Նրանք պետք է խոսեն անգլերեն և ազատ լինեն մինչև 4 շաբաթ՝ 2023 թվականի սկզբին նկարահանումներին մասնակցելու  համար։ Հայտ պետք է ներկայացնել SquidGameCasting.com կայքում:

456 մասնակիցների քանակը համապատասխանում է սերիալի մասնակիցների քանակին, ինչպես հիշում ենք՝ գլխավոր հերոսը հենց Player 456 համարով էր մասնակցում խաղին։

Ի դեպ, Netflix-ը հաստատել է՝ հայտնի սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան։

: