Logo

«Nevermind» ալբոմի շապիկի «երեխան» կրկին դատի է տվել Nirvana-ին

Հեղինակ
Մարինե Մելիքյան
12:23 / 14.01.2022ՍՊՈՐՏ

Nevermind-Nirvana

Nevermind ալբոմի շապիկի «երեխան» կրկին դատի է տվել Nirvana-ին. հայտնում է Reuters-ը։

Սպենսեր Էլդենը կրկին մեղադրել է խմբին սեռական շահագործման մեջ։ 2021 թվականի դեկտեմբերին Nirvana-ի փաստաբանները դատարանին խնդրեցին մերժել թիմի դեմ հայցը՝ նշելով, որ շապիկի տղայի հայցում վաղեմության ժամկետը լրացել է։ Նրանք անհեթեթ են անվանել նաև հայցվորի պնդումները։

Լեգենդար ակբոմի թողարկման 30-ամյակի նախօրեին Սփենսեր Էլդենը Universal Music-ից պահանջել է խմբագրել իր սեռական օրգանները ցուցադրող լուսանկարը: Նրա փաստաբան Մեգգի Մեյբին նշել է, որ իր պաշտպանյալը 1991 թվականին ամբողջովին մերկ լուսանկարվել է լողավազանում, ինչը գաղտնիության խախտում է և երեխաների շահագործում։ Նրա խոսքով՝ ամեն տարի Nevermind-ի թողարկման տարեդարձին Սփենսերն իրեն անհարմար է զգում լրատվամիջոցների և խմբի երկրպագուների անցանկալի ուշադրության պատճառով։

Ավելի վաղ դատարանը մերժել էր Nirvana-ի վիճահարույց շապիկի տղայի հայցը։

Կենտրոնական Կալիֆորնիայի շրջանային դատարանը թույլ է տվել հայցը փոփոխել՝ մերժելով այն: Դատարանի որոշումը պայմանավորված է նրանով, որ խմբի փաստաբանների միջնորդությունը պետք է վիճարկվեր մինչև դեկտեմբերի 30-ը։ Նոր հայցը կարող է ներկայացվել մինչև հունվարի 13-ը, և Էլդենի փաստաբանները այլ փորձ չեն ունենա։ Nirvana-ի ներկայացուցիչները նոր հայցին պատասխանելու համար ժամանակ կունենան մինչև հունվարի 27-ը։