Logo

Բոհեմական ռապսոդիա. «Queen» ռոք խմբի լոգոտիպի պատմությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 23.03.2022Երաժիշտներ
Queen լոգոտիպ

Ռոքի պատմության ընթացքում որոշ խմբեր և երաժիշտներ հիմնվել են բացառապես իրենց անունների վրա՝ իրենց երաժշտությունը խթանելու համար: Մյուսները մշակել են լոգոներ, որոնք անբաժանելի կլինեն իրենց ինքնությունից:

Այսօր կներկայացնենք ռոք աշխարհի ամենահայտնի խմբերից մեկի՝ Queen-ի լոգոտիպի պատմությունը։

Queen-ը մեծ ճանաչում ունեցող բրիտանական ռոք խումբ է, որը ձևավորվել է 1970 թվականին Լոնդոնում: Խմբի դասական կազմը բաղկացած էր առաջատար վոկալիստ Ֆրեդի Մերկուրիից, կիթառահար Բրայան Մեյից, թմբկահար Ռոջեր Թեյլորից և բաս կիթառահար Ջոն Դիքոնից: Queen-ն ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 200 միլիոն ձայնասկավառակ: Խմբի ամենահաջող ալբոմներից մի քանիսն են՝ Sheer Heart Attack, A Night at the Opera, A Day at the Races, News of the World և Jazz:

Queen-ի լոգոն, անշուշտ, ռոք երաժշտության պատմության մեջ ամենանշանավոր և լայնորեն ճանաչված լոգոներից մեկն է: 

Queen լոգոտիպ 1
Լոգոտիպը  մշակել է Ֆրեդի Մերկուրին, որը ժամանակին եղել է արվեստի քոլեջի ուսանող: Նա ստեղծել է լոգոն՝ խմբի կորպորատիվ ինքնության մեջ բրիտանական միապետության և թագավորական զգացողություն հաղորդելու համար: Այն արտասովոր նմանություն ունի բրիտանական զինանշանի հետ և իրական լինելու, հայրենասիրության և էլեգանտության կատարյալ մարմնացում է: 

Queen-ի լոգոն առաջին անգամ հայտնվել է նրանց դեբյուտային ալբոմի «Queen» (1973) շապիկի վրա։ Այն խմբի համար նույնքան հոմանիշ է, որքան Ֆրեդի Մերկուրիի դեղին բաճկոնն ու Բրայան Մեյի մազերը: 

Լոգոն միավորում է բոլոր 4 անդամների կենդանակերպի նշանները՝

երկու առյուծ (Ջոն Դիքոն և Ռոջեր Թեյլոր)

Queen լոգոտիպ 2

Queen լոգոտիպ 3

խեցգետին (Բրայան Մեյ)

Queen լոգոտիպ 4

և կույս՝ փերիի տեսքով (Ֆրեդի Մերկուրի)

Queen լոգոտիպ 5

Առյուծներին կարելի է տեսնել Q տառը գրկած, մինչդեռ ծովախեցգետինը դրված է տառի վերևում, իսկ փերիներն անմիջապես բարձրանում են դրա վերևում: Q-ի ներսում կա նաև թագ, և ամբողջ լոգոն պարունակում է հսկայական փյունիկ: 

Դետալներով հարուստ լոգոն լավագույնս համապատասխանում էր Queen-ի շքեղ և գունեղ երաժշտությանը. 

Խմբի համբավը մեծացավ, և դրա հետ մեկտեղ մեծացավ նրա ալբոմների շապիկների տարբերանշանի չափերը։ A Night at the Opera and A Day at the Races դասական սկավառակների վրա լոգոն զբաղեցնում էր ամբողջ կազմը:

Queen լոգոտիպ 7
Queen-ի լոգոն ակտիվորեն օգտագործվում էր հուշանվերների խորհրդանիշների վրա և տեղ է զբաղեցնում խմբի համերգային թմբուկի վրա:

Queen լոգոտիպ 8

Միֆ թե՞ իրականություն

Լոգոյի ամենաառեղծվածային տարրը վերևում գտնվող ֆանտաստիկ թռչունն է: Ընդհանրապես ընդունված է, որ սա մոխրից բարձրացող Ֆենիքսն է։ Բայց այստեղ Մերկուրիի ազգային արմատներին պետք է անցնել: Նա ծնվել է պարսիկների, այսինքն՝ հնդիկ իրանցիների ընտանիքում, դավանելով նախամուսուլմանական կրոնը՝ զրադաշտականությունը։ Հին իրանական դիցաբանության մեջ Սիմուրգ թռչունը կարևոր դեր ունի:

Ֆիրդուսու հայտնի «Շահնամե» էպոսում թռչունը գտնում և դաստիարակում է թագավորական որդուն՝ Զալին։ Երբ հասնում է հասուն Զալից բաժանվելու ժամանակը, կախարդական թռչունը նրան տալիս է իր երեք փետուրները։ Եթե Զալը կարիք ունենա Սիմուրգի օգնությանը, նա պետք է վառի փետուրը, և թռչունը կհայտնվի նրա առաջ:

Առասպելի մեկ այլ վարկածի համաձայն, երբ Զալը մեծանում է ու հեռանում, Սիմուրգն իրեն նետում է կրակը։ Եվ սա արդեն շատ նման է լոգոյում կրակի մեջ հայտնված թռչնի պատկերին։
Բացի այդ, Սիմուրգը դիցաբանության մեջ ծառայում է որպես մարդկանց խմբերի (ցեղերի և տոհմերի) հովանավոր։ Իսկ լոգոտիպում Սիմուրգը, բացելով իր թևերը, ասես, հսկում է Queen-ի չորս անդամներին։

Ահա այսպիսի էկզոտիկ պատմություն է ընկած Queen–ի հերալդիկ լոգոտիպում: