Logo

Համացանցում հրապարակվել է «Barbie» ֆիլմում Քենի դերում Ռայան Գոսլինգի առաջին լուսանկարը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:25 / 16.06.2022Ռեժիսորներ
Ռայան Գոսլինգ

Warner Bros. Pictures ստուդիան իր թվիթերյան էջում հրապարակել է Գրետա Գերվիգի «Barbie» ֆիլմում Քենի դերում Ռայան Գոսլինգի առաջին լուսանկարը։ Հայտնի տիկնիկի մասին ֆիլմում նա նկարահանվում է Մարգո Ռոբիի հետ:

Ռոմանտիկ կատակերգությունում դերի համար Գոսլինգը ստիպված է եղել մազերը սպիտակ ներկել։ Լուսանկարում նա մերկ մարմնի վրա կրում է անթև ջինսե բաճկոն, իսկ ջինսե տաբատի տակից երևում է ներքնազգեստը՝ վրան Ken մակագրությամբ:

Ֆիլմի սցենարը հիմնված է Mattel ընկերության արտադրած Barbie խաղալիքների շարքի վրա։

Սպասվում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2023 թվականին։ Գերվիգն ինքնուրույն է գրում սցենարը: Նրան այդ հարցում օգնում է Նոա Բաումբախը։

Ռայան Գոսլինգ-2022