Logo

«She-Hulk» սերիալը կարող է թողարկվել 2022 թվականի օգոստոսին

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:01 / 16.05.2022Կինո
She-Hulk

Disney+ հոսքային հարթակում «She-Hulk» սերիալի պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի օգոստոսի 17-ին: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ընկերության պաշտոնական կայքում։ Այնուհետև գրառումը ջնջվել է։

Նախագծի պրեմիերայի ամսաթվի վերաբերյալ սթրիմինգային հարթակը դեռ պաշտոնական հայտարարություններ չի արել։

Marvel-ի կինոտիեզերքի սերիալում գլխավոր հերոսին մարմնավորելու է Տատյանա Մասլանին, սերիալում հանդես կգան նաև Մարկ Ռուֆալոն և Թիմ Ռոթը։