Logo

Սթիվեն Սփիլբերգի կիսով չափ ինքնակենսագրական ֆիլմն էկրան կբարձրանա աշնանը

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:22 / 24.06.2022Ռեժիսորներ
Սթիվեն Սփիլբերգ

Սթիվեն Սփիլբերգի հաջորդ ֆիլմը՝ «The Fablemans»-ը, նոյեմբերի 11-ին կցուցադրվի Նյու Յորքում և Լոս Անջելեսում, այնուհետև նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի ամբողջ տարածքում՝  Գոհաբանության օրվա երկար հանգստյան օրերին ընդառաջ, գրում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով Universal և Amblin Partners-ին։

Կիսով չափ ինքնակենսագրական ֆիլմը հիմնված է Սփիլբերգի կայացման տարիների և ծնողների հետ նրա հարաբերությունների վրա։ Միշել Ուիլյամսը, Սեթ Ռոգենը և Փոլ Դանոն նկարահանվում են Գաբրիել Լաբելի հետ, որը խաղում է սկսնակ երիտասարդ ռեժիսորի դերը։ Ուիլյամսը կմարմնավորի նրա մորը, Դանոն՝ հորը, Ռոգենը՝ հորեղբորը։

Սփիլբերգը վերջին անգամ աշխատել է «West Side Story» ֆիլմի վրա, որն առաջադրվել է «Օսկար»-ի յոթ մրցանակի։