Logo

«Top Gun: Maverick» ֆիլմի պրեմիերային Թոմ Քրուզը ժամանել է ուղղաթիռով, որն անձամբ է կառավարել

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:49 / 07.05.2022Կինո
null

Օրերս USS Midway ավիակրի վրա տեղի է ունեցել «Top Gun: Maverick» ֆիլմի պրեմիերան։ Տեղանքը հաշվի առնելով՝ ֆիլմի գլխավոր դերակատար Թոմ Քրուզն օգտվել է առիթից և միջոցառման վայր մեկնել ուղղաթիռով, որն անձամբ է կառավարել, գրում է Page Six-ը: 

Նա վայրէջք է կատարել տախտակամածին և կոստյումով դուրս եկել հանդիսատեսի մոտ։

Քրուզը վաղուց է կարողանում ինքնաթիռ վարել, ուստի նրա համար դա սովորական բան էր: Ավելին, նա կարող է թռչել ոչ միայն ուղղաթիռով, այլև ռեակտիվ կործանիչներով։

Դերասանն անձամբ է աշխատել «Top Gun: Maverick» ֆիլմի նկարահանող խմբի հետ, որպեսզի նրանք ոչ միայն կարողանան կառավարել կործանիչները, այլ նաև խցիկում տեղադրված տեսախցիկները՝ գեղեցիկ կադրեր ստանալու համար։

 Ֆիլմի ռեժիսորը Ջոզեֆ Կոսինսկին է:

May be an image of 1 person, helicopter and text that says 'N547SA TOMCRUISE TOM CRUISE TOPGUNE MAVERICK'