Logo

«Top Gun: Maverick»-ը 2022 թվականի 1 միլիարդը գերազանցած առաջին ֆիլմն է

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:20 / 27.06.2022Կինո
Top Gun: Maverick-2022

«Top Gun: Maverick» ռազմական թրիլլերը 2022 թվականի առաջին 1 միլիարդանոց ֆիլմն է։ Համաշխարհային վարձույթում ֆիլմը հավաքել է 1.006 միլիարդ դոլար եկամուտ: Այդ գումարից մոտ 522 միլիոնը ստացվել է ամերիկյան կինոթատրոններից, մնացածը՝ միջազգային տոմսարկղերում։

Ֆիլմի գրանցած նման ցուցանիշը Հյուսիսային Ամերիկայից դուրս, անշուշտ, կարելի է հաջողված համարել: «Top Gun: Maverick»-ն արդեն դարձել է Թոմ Քրուզի կարիերայի ամենաեկամտաբեր ֆիլմը՝ առաջ անցնելով «Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ» («Mission: Impossible: Fallout») ֆիլմից՝ իր 791 միլիոն դոլար եկամտով:

«Top Gun: Maverick»-ի հաջողությունը վկայում է Paramount-ի դիստրիբյուտորական և մարքեթինգային թիմերի և անձամբ Թոմ Քրուզի կատարած հսկայական աշխատանքի մասին: Ֆիլմի գովազդի համար դերասանը մեկնել է Սան Դիեգո, Մեխիկո, Ճապոնիա, Կանն, Լոնդոն և Սեուլ: