Logo

ABC. Ալեք Բոլդուինն արդարացվել է օպերատորի չկանխամտածված սպանության մեղադրանքով

13:36 / 21.04.2023Դերասաններ
null

Նյու Մեքսիկո նահանգի դատախազությունը չեղարկել է կինոդերասան Ալեք Բոլդուինին առաջադրված մեղադրանքը․ նա մեղադրվում էր օպերատոր Գալինա Հաթչինսի չկանխամտածված սպանության համար, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

«Մենք գոհ ենք Ալեք Բոլդուինի դեմ գործը փակելու որոշումից և կոչ ենք անում պատշաճ հետաքննել այս ողբերգական դեպքի փաստերն ու հանգամանքները», - ասվում է դերասան Լյուկ Նիկասի և Ալեքս Սպիրոյի փաստաբանների հայտարարության մեջ:

Օրեր առաջ հաղորդվել էր, որ «Rust» ֆիլմի նկարահանումները, որոնք ընդհատվել էին նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգության պատճառով, կվերսկսվեն այս շաբաթ։

Հիշեցնենք․ 2021 թվականի հոկտեմբերին Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար կրակել էր օպերատորին և վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզային իրական փամփուշտներով լիցքավորված ատրճանակով։ Նրան պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվել չկանխամտածված սպանության համար: Այս տարեսկզբին փաստաբան Մելինա Սպադոնեն Entertainment Tonight-ին ասել էր, որ դերասան Ալեք Բոլդուինը կշարունակի մասնակցել «Rust» ֆիլմի նկարահանումներին: