Logo

Ականջը կանչի․ հայերենի դարձվածքները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:30 / 30.03.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ականջը կանչի

Հայերենի բազմաթիվ և բազմիմաստ դարձվածքներից ներկայացնում ենք հերթականի՝ «Ականջը կանչի» արտահայտության բացատրությունը։

1. ասվում է, երբ մեկի անունն է տրվում, նրա մասին խոսվում 

◆ Որտե՞ղ ես կնի՜կ, ակա՛նջդ կանչի, մի տես ի՞նչ տղա ունես, է՜ 
◆ Է՜յ գիտի Միրզա Մեհդի, ականջդ կանչե՝ թե որ ողջ ես։ Ա.Ի., «Համբերանքի»… 
◆ Այ տղա, մի սոված մարդ էլա չկա՝ գա ուտի։ Ականջդ կանչի սովի տարիների։ Դ․Դ․, «Ճամփի տպավորություններ» 
◆ Ո՞ր թագավորն էր, ականջը կանչի, միայն թե բարի էր շա՜տ այդ արքան, մանրամասնություն չե՛մ գիտեր այնքան։ Ռ․Ս․, «Ջարդի խենթը» 
◆  Ականջը կանչի հանգուցյալ Սամի Մոլհի։ «Պեյրութի [Բեյրութի] համերաշխական ցանկ», «Զարթոնք»
◆ Համա դե անգաճը կանչածը լյավ մարթ էր։ «Ղաչախ Պատոյի հեքիաթը»

(հեգն․) 
2. ասվում է մեկի հասցեին, որը լավ կամ վատ բան է արել․ 

◆ Լրացրի ուրախությանս կիսատ պարկը ու գաջի պարկը բմբուլի թեթևությամբ ութերորդ հարկ թռցրի (վերելակ սարքողների ականջը կանչի) 
◆ Հապա պատմական վավջերաթուղթե՞րը՝ հայերեն, օտարներեն, ոի նույնիսկ թուրքերեն (ականջը կանչի Թալեաթին)։ «Զարթոնք» 
◆ Այս կենդանու՝ մինչև այժմ հայտնված նշխարներից, ամենալավ կմախքը պահպանվում է Լոնդոնի Մրիտանական մուզեոնի մեջ։ Խոշոր կենդանիների ականջը կանչի: Մ․Ն․, «Կրիտիկա»… 
◆ Ականջդ ձայն տա, «Նաիրիտ», և՛ թունավորում էիր, և դեռ վրան էլ կարմիր տասանոցներ բերում։ («Մուն»)