Logo

«American Horror Story»-ի դերասանուհի Փեթի Լյուպոնը դեմ է արտահայտվել Քիմ Քարդաշյանի մասնակցությանը սերիալին

15:25 / 25.04.2023Սերիալներ
null

Դերասանուհի և երգչուհի Փեթի Լյուպոնը քննադատել է Քիմ Քարդաշյանի մասնակցությունն «Ամերիկյան սարսափ պատմություն» (American Horror Story) հեռուստասերիալին։ Նրա խոսքերը մեջբերում է People-ը։

Լյուպոնը կարծում է, որ Քարդաշյանը չպետք է նկարահանվի սերիալի նոր եթերաշրջանում։

«Կներես, կներես, Քիմ։ Ի՞նչ ես անում քո կյանքի հետ»,- ասել է դերասանուհին, որը սերիալում խաղում է Ջոան Ռեմսիի դերը։ 

Ըստ Լյուպոնի՝ «Ամերիկյան սարսափ պատմության» 12-րդ սեզոնում պետք է նկարահանվի հայտնի դերասան։ Թե որ դերասանին նկատի ունի, երգչուհին չի հստակեցրել։ Նա հորդորել է Քարդաշյանին հրաժարվել դերից։

Երկու շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանը հայտնել էր, որ միացել է սերիալի դերասանական կազմին։ Նա նոր սեզոնի թիզերն էր հրապարակել, որում նկարահանվել է Էմմա Ռոբերթսի հետ։

«Ամերիկյան սարսափ պատմության» նոր եթերաշրջանը կոչվելու է Delicate: Դրա սյուժեն հիմնված է հրատարակության պատրաստվող Delicate Condition գրքի վրա, որը պատմում է մի կնոջ մասին, որը համոզված է, որ ինչ-որ մեկը փորձում է կանխել իր երեխայի ծնունդը: