Logo

Անհետ կորած հայտնի մարդիկ

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 02.02.2021ՄՇԱԿՈՒՅԹ
asdfgh - Անհետ կորած հայտնի մարդիկ

Հայտնի մարդկանց անհետ կորելը երբեք անաղմուկ չի մնում։ Ի՞նչ հանգամանքներում են անհետանում մարդիկ՝ ոչ ոք չի կարող ասել։ 

Անտուան ​​դը Սենտ-Էքզյուպերի

Ֆրանսիացի գրող, բանաստեղծ, էսսեիստ և պրոֆեսիոնալ օդաչու, «Փոքրիկ իշխանը» գրական ստեղծագործության հեղինակը բանակ է զորակոչվել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, սակայն, առողջական նկատառումներից ելնելով, ծառայության համար պիտանի է գտնվել միայն երկրի վրա: Բայց նրան հաջողվել է նշանակման հասնել օդային հետախուզության ոլորտում: Հուլիսի 31-ին, առավոտյան, Անտուանը Կորսիկա կղզու Բորգո օդանավակայանից «Лайтнинг П-38»-ով հետախուզական թռիչք է կատարել։ Այդ թռիչքից հետո նա չի վերադարձել բազա և հայտարարվել է անհետ կորած: Խուզարկությունն իրականացվում էր երկար տարիներ, բայց ապարդյուն: 1998 թվականին Մարսելի ձկնորս Ժան-Կլոդ Բիանկոն պատահաբար որսացել է արծաթե շղթա ՝ գրողի և նրա կնոջ ՝ Կոնսուելոյի անուններով: 

2000 թվականին պրոֆեսիոնալ ջրասուզակ Լյուկ Վանելը հայտարարել է, որ 70 մետր խորության վրա հայտնաբերել է Սենտ-Էքզյուպերի ինքնաթիռի բեկորները: 2003-ին բեկորները վերականգնվել են և այժմ գտնվում են Լե Բուրժեի օդային և տիեզերական թանգարանում:

Վարկած կա, որ նա ինքնասպանություն է գործել։ Բայց սա շատ անհիմն է։ Ամենայն հավանականությամբ, Անտուանը չի կարողացել կառավարել ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով և ամբողջ թափով ընկել է ջուրը, որից պայթյուն է տեղի ունեցել: 

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. «Միջնաբերդ» վեպից․հատվածներ — ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՍՔԻԶ

Ամելիա Էրհարթ

Ամերիկացի հայտնի գրող, օդաչու, առաջին կինը, ով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը։

1937 թվականին Էրհարթը Ֆրեդ Նունանի հետ մեկնել է շուրջերկրյա թռիչքի ՝ «Lockheed L-10 Electra» թեթև  երկշարժիչ ինքնաթիռով: Բայց վերջինս անհետացել է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում։
Անհետացումից անմիջապես հետո խոշոր որոնողական-փրկարարական աշխատանքներ են տարվել։ Նավերը և ինքնաթիռները շուրջ 220 000 քառակուսի մղոն ջրային տարածք, խութեր և կղզի են հետախուզել, բայց այդպես էլ ոչինչ չեն հայտնաբերել։
Ամելիան և Ֆրեդը չեն կարողացել գտնել Հաուլենդ կղզին, որի վրա կառուցված է եղել լիցքավորման համար հատուկ օդանավակայան, իսկ վառելիքն ավարտվելուց հետո ինքնաթիռն ընկել է ծովը:
Ամերիկացի հայտնի գրող և օդաչու Ամելիա Էրհարթ - Հանրային հեռուստաընկերություն

Մայքլ Ռոքֆելլեր

 Մայքլը հայտնի բանկիր և քաղաքական գործիչ Նելսոն Օլդրիխ Ռոկֆելլերի որդին է: Հարվարդի շրջանավարտը, համալսարանում սովորելուց և ամերիկյան բանակում ծառայելուց հետո արշավախմբի հետ մեկնել է Օվկիանիա:  1961 թ.-ի նոյեմբերի 17-ին Մայքլը գնացել է մարդակերների ագրեսիվ ցեղի ՝ Ասմաթի մոտ: Հետագայում, ըստ նրա ուղեկիցների վկայության, նրանց նավը շրջվել է, բայց Ռոքֆելլերը ափին չի հայտնվել: Կազմակերպվել է որոնողական արշավ, բայց նրա մարմինը կամ իրերը չեն հայտնաբերվել: Վարկած կա, որ նա մարդակերների զոհ է դարձել:
Майкл Рокфеллер: тайна исчезновения наследника финансовой империи — Рамблер/новости

Ռուալ Ամունդսեն

Հայտնի նորվեգացի հետազոտող, մարդ ով նվաճել է Երկրի երկու բևեռները։ Երբ նրան հարցրել են՝ արդյո՞ք իրեն դժվար է եղել արշավների ժամանակ, նա պատասխանել է.

«Օ, եթե երբևէ բախտ վիճակվի ձեր աչքերով տեսնել, թե ինչ հրաշալի է բարձր լայնություններում։ Այնտեղ ես կցանկանայի մահանալ, միայն թե մահը ասպետավարի գա, արագ և առանց տանջանքների»։

1928-ի հունիսի 18-ին Ամունդսենը որոնողական արշավախմբում էր, երբ իր ընկերոջ ՝ Ումբերտո Նոբիլեի օդանավը վթարի ենթարկվեց Արկտիկայում: Ռուալը և չորս այլ մարդիկ «Латам-47», ինքնաթիռով գնում են նրանց որոնելու, բայց մի քանի ժամ անց նրանց հետ կապը ևս դադարում է: Նրանք այլևս չեն վերադառնում

Руаль Амундсен - фото, биография, личная жизнь, причина смерти, путешествия - 24СМИ

Սերգեյ Բոդրով

Հայտնի ռուս ռեժիսոր, դերասան և սցենարիստը,  իր վերջին՝ «Առաքյալը» ֆիլմի նկարահանման ժամանակ, ժողովրդականություն և հանրաճանաչություն էր վայելում։ Այս ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանվել են Հյուսիսային Օսիայում ՝ Կարմադոնի կիրճում: 2002 թվականի սեպտեմբերի 20-ին այնտեղ իջնում է հսկայական Կոլկա սառցաշերտը: Մի քանի րոպեում ամբողջ կիրճը ծածկվում է 60 մետրանոց սառույցի և քարերի շերտով: Ոչ ոք ժամանակ չուներ փախչելու նկարահանող խմբից: Ընդհանուր առմամբ, աղետի պատճառով առնվազն 125 մարդ է զոհվել և անհետ կորել: Որոնողական գործողությունը տևել  գրեթե երկու տարի. դրան մասնակցում էին ոչ միայն ԱԻՆ փրկարարները, ՆԳՆ աշխատակիցները,  այլ նաև կամավորներ և զոհվածների հարազատներ: Բայց Սերգեյ Բոդրովի ու նրա գործընկերների մարմինները չի հաջողվում գտնել:

Сергей Бодров-младший: к дню рождения актера, лучшие роли, Брат, Брат-2, Сестры, 47 лет