Logo

Էնթոնի Հոփքինսը կհայտնվի Զաք Սնայդերի նոր նախագծում

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:18 / 10.06.2022Ռեժիսորներ
Էնթոնի Հոփքինս

«Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Էնթոնի Հոփքինսը կհայտնվի Զաք Սնայդերի նոր գիտաֆանտաստիկ արկածային նախագծում՝  «Rebel Moon»-ում, հայտնում է Deadline-ը:

Իրադարձությունները ծավալվում են խաղաղ գաղութում՝ գալակտիկայի ծայրամասում, որին սպառնում են բռնակալ Բալիսարիուսի զորքերը: Խորհրդավոր աղջիկն իր տունը փրկելու նպատակով ուղևորվում է որոնելու ռազմիկների հարևան մոլորակներից:

Հոփքինսը կհնչյունավորի Ջիմիին՝ խելամիտ մարտական ​​ռոբոտին, որը որոշ ժամանակ պաշտպանել է սպանված թագավորին։

«Rebel Moon»-ն առաջին գեղարվեստական ​​ֆիլմն է, որը ստեղծվում է Զաք Սնայդերի, Դեբորա Սնայդերի և Ուեսլի Քոլլերի արտադրական ընկերության և Netflix-ի համագործակցությամբ։

Նկարահանումները սկսվել են 2022 թվականի ապրիլին։ Պրեմիերայի ստույգ ամսաթիվը դեռ չի նշվում։