Logo

Անտուն դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության մասին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 13.11.2017Գրադարան
22554347 2060282367528332 1887400782 n - Անտուն դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության մասին

Նոյեմբերի 18-ին, ժամը՝ 18:00, «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում (Իսահակյան փող., 22/10, Երիտասարդական մետրոյի գետնանցում) տեղի կունենա Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: 

Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ:

Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն ու միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ավարտուն պատմվածքները փոխկապակցված են ներդաշնակ, շարունակական հյուսվածքով, որ աչքի է ընկնում իր բովանդակային և կառուցվածքային ամբողջականությամբ:

Տարբեր գլուխներում հանդիպում ենք նույն հարցադրումներին, նույն լեյտմոտիվներին՝ քաղքենին և հոգսերի բեռի տակ կքած մարդու կենսագրությունը, մենության զնդանն ու սիրելի ընկերը, որ ընդունակ է անօրինակ սխրանքների, կենաց ու մահու սահմանին կանգնած մարդը, որի կյանքը կախված է թելից:

«Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թ. փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ ստեղծագործությունների համար սահմանված բարձրագույն մրցանակին:

Գրքի հայերեն թարգմանության և Էքզյուպերիի մասին լսելու և գիրքը ձեռք բերելու համեցեք նոյեմբերի 18-ին, ժամը՝ 18:00:

#BDaysԱյսօր #Փոքրիկ_Իշխանի հեղինակ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ծննդյան օրն է~

Posted by Vivaro News – Culture on Donnerstag, 29. Juni 2017