Logo

Ապրիլի 6-ին Երևանում կկայանա լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան

11:01 / 05.04.2023Պրեմիերա
null

Ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։ 

Մյուզիքլի գլխավոր դերերում են՝ դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդցիտելին (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշևը (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովան (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյանը (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյանը (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյանը (Սեսիլ Դեմիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար արտիստներ:

«Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ և ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը:

«Սանսեթ Բուլվար»-ը Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։ Բեմադրությունն իրականացվում է իրավատերերի թույլտվությամբ, բայց արևմտյան տարբերակի «փոխադրում» չէ. սա բոլորովին նոր ներկայացում է, մյուզիքլի հեղինակային ընթերցում. դա վերաբերում է և՛ պատկերների մեկնաբանմանը, և՛ ռեժիսորական որոշմանը, և՛ տեսողական բաղադրիչին։