Logo

Ապրիլքսանյան բացահայտումը յուղանկարի տեսքով

Հեղինակ
Ելենա Մարգարյան
14:50 / 20.04.2022Արվեստանոց
Պարհելիում

Ապրիլի 20-ը 1535 թվականին Ստոկհոլմում առանձնացվեց որպես յուրահատուկ ու արտասովոր. տեղի ունեցավ մթնոլորտային օպտիկական երևույթ, որն անվանվեց Պարհելիում (հին հունարեն՝ (παρα- և ἥλιος կեղծ արև, կեղծ արեգակ, անգլերեն՝«Արևի շներ»): Այն ներկայանում է արեգակի մակարդակին երևացող լուսավոր ծիածանային բծերով, որոնք առաջանում են արևի լույսի բեկման հետևանքով, երկրի մթնոլորտում առկա սառույցի անիզոտրոպ բյուրեղներում։

Որպես արտասովոր դեպք՝ այն հիշատակվում է մի շարք դասականների մոտ՝ Շեքսպիրի «Հենրիխ VI» պիեսում, Շուբերտի «Ձմեռային ճանապարհ» շարքի Die Nebensonnen երգում, ինչպես նաև Ջեկ Լոնդոնի «Կեղծ արևների արահետով» պատմվածքում։ Իսկ ահա վերջինիս յուղաներկային, գունավոր ու պատկերավոր ներկայացումն արել է Յակոբ Էլբֆասը 1535-1536 թթ.: 

 Պարհելիում 1
Յուղանկարի նկարագիրն ու հակիրճ պատմությունը

Նկարը բաժանված է վերին և ստորին հատվածների, որոնց համադրմամբ ընդգրկուն պատկերված է քաղաքը՝ հենց այդ ժամանակաշրջանի կոլորիտով՝ փայտե ցրված կառույցներ շրջակա գյուղական լեռնաշղթաների վրա, քարե և աղյուսե շինություններ, քաղաքի թռչնատեսակը ներկայացնող տեսարան: Լուսապսակի երևույթը ուղղահայաց կերպով երևում է նկարի վերին աջ հատվածում: Թեև նկարը հիմնականում նշվում է որպես Ստոկհոլմի ամենահին գունավոր պատկեր, այն նաև ամենահին շվեդական բնանկարչությունն է և «արևային շների»՝ Պարհելիում-ի ամենահին պատկերը։ Կա նաև վարկած այն մասին, որ նկարի իրական և օրիգինալ տարբերակը հենց սա չէ. այն տարբերակը, որը նկարվել է հայտնի օպտիկական երևույթի իրականացումից անմիջապես հետո` կորել է: Այնուամենայնիվ, Ստոկհոլմի Ստորկիրկանում պահվող Յակոբ Հայնրիխ Էլբֆասի 1636 թվականի պատճենը համարվում է ճշգրիտ պատճեն, և մինչև վերջերս սխալմամբ համարվում էր վերականգնված բնօրինակ: Նախկինում այն ծածկված էր դարչնագույն լաքի շերտերով, և պատկերը հազիվ էր նկատելի, մինչև խնամքով վերականգնվեց և հիմնովին փաստագրվեց 1998-1999 թվականներին:

Կորած բնօրինակը վերագրվում է Ուրբան Մալարեին,սակայն, վաղ Վասայի դարաշրջանի պատմական աղբյուրների և արվեստի այլ գործերի հազվադեպ լինելու պատճառով վարկածը հերքվում է, վերագրումն էլ դառնում է կասկածելի: Ավելին, քանի որ պահպանված նկարի՝ 17-րդ դարի պատճեն լինելը հաստատվել է և այն չի համարվում վերականգնված բնօրինակ, այս վարկածն առհասարակ չի քննարկվում: