Logo

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 19.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
արամ պաչյան11 - Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»...

Մենք առանձնացրել ենք մի քանի փաստ ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանի մասին:

  • Արամ Պաչյանը (Սևակ Հակոբի Թամամյան) ծնվել է 1983 թվականի մարտի 19-ին, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում։ Հայրը ճանաչված վիրաբույժ Հակոբ Ղուկասի Թամամյանն է, ով 1988-1994 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է ՀՀ Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, ԼՂՀ Հադրութի, Շահումյանի շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, Ստեփանակերտի հիվանդանոցներում, կենտրոնական և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել և վիրահատել է վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

 

  •  Պաչյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում 1999-2004 թվականներին:

 

  •  2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում։

 

  • 2008 թվականից աշխատել է իրավապահ մարմիններում: 2009 թվականին թողել է աշխատանքը և որոշել է զբաղվել միայն գրելով:

 

  • Պատմվածքները, էսսեները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում՝ «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս», «Նարցիս» գրական հանդես, «Ինքնագիր» գրական հանդես։

 

  • 2008 թվականին «Թափանցիկ Շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։

 

  • 2009 թվականին «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին։

 

  • 2010 թվականին Պաչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ՝ 2009 թվականին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար:

 

  • Նրա «Ցտեսություն, Ծիտ» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին՝ «Անտարես» հրատարակության «XXI.» մատենաշարի շրջանակներում։ Վեպի երկրորդ հրատարակությունը տպագրվել է հեղինակի մասնակի վերամշակումից հետո: Հրատարակել է «Դարակ» հրատարակչությունը 2017 թվականին: Այս հրատարակության մեջ հեղինակը հավելել է նաև վերջաբան:

 

  • Հոդվածներ է գրում «Հրապարակ» թերթի մշակութային բաժնում:

Կարդացեք նաև՝