Logo

Արամ Պաչյանի մասին Mirror-Spectator անգլալեզու հայկական շաբաթաթերում

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 06.11.2020Հեղինակներ
պաչյան11 1 - Արամ Պաչյանի մասին Mirror-Spectator անգլալեզու հայկական շաբաթաթերում

Mirror-Spectator անգլալեզու հայկական հասարակական-քաղաքական և մշակութային շաբաթաթերթ, որը լույս է տեսնում 1932 թ․ Բոստոնում, անդրադարձել է գրող Արամ Պաչյանին և նրա ստեղծագործություններին։

«Գրի սիրահարների համար չկա ավելի հաճելի բան, քան նոր գրող հայտնաբերելն է։  Արամ Պաչյանը 37 տարեկան է, Վանաձորից է , սովորել է իրավագիտություն։ Նրա առաջին վեպը ՝ 2012 թ.-ի լույս տեսած հայկական բեսթսելլեր «Ցտեսություն Ծիտը», Արսեն Բաբաջանյանի կողմից գրված երաժշտությամբ վերածել է օպերայի։  Նա արտասովոր բաներ է գրում: Ինչի՞ մասին է գրում Պաչյանը։ Ամեն ինչի և ոչնչի։ Կյանք ու մահ։ Պատերազմ և խաղաղություն։ Միանգամից մեծ ու փոքր բաներ»,- ասվում է հոդվածում։

Հոդվածագիրը անդրադառնում է Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքին և մեջբերում  այս հատվածը․

«Նա արագ վերջացնում է ապուրը, սառույցով ջուր է խմում, գնում սենյակ: Ես մտածում եմ, միգուցե նա մահանա, դեղահաբը ազդի արյան շրջանառության վրա, սիրտը պայթի: Մեղքս գալիս է: Անցնում են րոպեներ: Հայրս անհանգիստ է: Անկողնուց ելնում է, վազում բաց պատուհանի մոտ, շունչը չի հերիքում: Հեւում է: Չի հասկանում, ինչու է վատ զգում: Աչքերի մեջ վախ կա, այդ վախը ես տեսել եմ ոսկոր կրծելող շան աչքերում: Ես ու մայրս նստած ենք խոհանոցում` մարդասպանների լուռ համբերությամբ: Հայրիկը սկսում է ոռնալ: Մենք վազում ենք օգնության, պառկեցնում  մահճակալին. սավանից սպիրտի հոտ է փչում, սիրտը դուրս է թռչում կրծքավանդակից»:

Հոդվածագիրը ցույց է տալիս Պաչյանի ստեղծագործությունների այն գիծը, որը մերկացնում է հասարակության համար փակ թեմաները։ Սակայն մահի, հալածանքների և դժբախտ կյանքերի կողքին նա նաև ներկայացնում է միշտ կռվող, չհանձնվող ու կյանքին սիրահարված կերպարների։

Հոդվածի վերջում ասվում է․

«Ընթերցողը փակում է գիրքը և շնորհակալություն հայտնում Աստծուն իր սեփական բախտի համար: Ինչ-որ տեղ Հայաստանում, փոքրիկ Արամը, ով այժմ մեծացել է, գրում է հիանալի տխուր գրքեր և հույս ունի, որ այլևս այդքան չի տառապում»: