Logo

Արմավով աղանդեր

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 11.11.2019ՄՇԱԿՈՒՅԹ
աղանդերներ4 - Արմավով աղանդեր

Արմավը բնական շաքարի աղբյուր է: Այն շատ օգտակար է, քանի որ իր մեջ պարունակում է կալիումի մեծ քանակություն: Օգնում է կանխել խոլեստերինի մակարդակը արյան մեջ, կարգավորում է արյան ճնշումը: Բայց այս բոլոր օգտակար հատկություններից բացի՝ արմավն ուղղակի շատ համեղ է: Այն հիմնականում շատ սազեկան է ցուրտ եղանակներին՝ մեկ բաժակ բուրումնավետ թեյով: Երբ խանութներում սկսում են արդեն արմավ վաճառել, ուրեմն Winter is comming

Եվ քանի որ այսօր երկուշաբթի է, և մենք էլ, հավատարիմ մնալով խահանոցային մեր երկուշաբթիական ավանդույթին, այս անգամ ձեզ ենք ներկայացնում արմավով մի քանի համեղ աղանդեր՝ աշնանային ուշ երեկոների համար:

Արմավով կեքս

կեքս - Արմավով աղանդեր

Անհրաժեշտ բաղադրիչներ

Արմավ՝ 400 գրամ

Շաքարավազ՝ 1 բաժակ

Ձու՝ 4 հատ

Կարագ՝ 200 գրամ

Ալյուր՝ 350 գրամ

Դարչին

Թեյ

Սոդա

Պատրաստման եղանակը

Արմավը նախօրոք թրջել մեկ բաժակ սև թեյի մեջ: Մինչ կպատրաստեք խմորը,  արմավը թեյի հետ կդամվեն: Կարագն ու շաքարավազը դարչնի հետ հարել, մեկ-մեկ ավելացնել ձվերը, սոդան, ալյուրն ու լավ հարել: Արմավը խոհանոցային կոմբայնով հարել թեյի հետ և լցնել խմորի վրա: Ստացված զանգվածը կրկին խառնել և եփել ջեռոցում 45-50 րոպե 180 աստիճանի տակ: Ի դեպ, ցանկության դեպքում արդեն պատրաստ կեքսի վրա կարող եք կարամել ավելացնել, որի համար ձեզ անհրաժեշտ կլինեն կարագ և շաքարավազ: Թավայի մեջ իրար խառնելով կարամելի հասցնել երկու բաղադրիչներն ու տաք-տաք լցնել կեքսի վրա:

Արմավով գնդիկներ

.jpg - Արմավով աղանդեր

Անհրաժեշտ բաղադրիչներ

Արմավ՝ 300 գրամ

Կոկոսի փոշի

Կակաոի փոշի

Պատրաստամն եղանակը

Արմավից կորիզները հեռացնել: Լցնել խոհանոցային կոմբայնի մեջ, ավելացնել մեկ քանի թեյի գդալ եռացրած ջուր և լավ հարել: Ստացված զանգվածից թեյի գդալի օգնությամբ գնդիկներ ձևավորել: Գնդիկները պատել կոկոսի փաթիլներով կամ կակաոի փոշով: Մի գաղտնիք բացեմ, եթե ուզում եք մի քիչ սրություն հաղորդել համին, կարող եք արմավի մեջ ջրի փոխարեն լցնել մի քիչ կոնյակ: Հավատեցեք հրաշալի բույր կհաղորդի և սուրճին շատ տեղին կընկերակցի:

Դարչինով ու արմավով թխվածք

a8mav 2vaq - Արմավով աղանդեր

Անհրաժեշտ բաղադրիչներ

Արմավ՝ 500 գրամ

Շերտավոր խմոր

Դարչին

Պատրաստամն եղանակը

Շերտավոր խմոր բացել, վրան ավելացնել կորիզը հանած արմավը, մի փոքր դարչին ավելացնել: Եթե քաղցրությունը բավարար չի, կարող եք մի փոքր շաքարավազ էլ ավելացնել: Այնուհետև խմորի ծայրերը փակել: Կարող եք ժամանակ չծախսել սիմետրիայի կանոններին հետևելու համար: Ազատ եղեք: Այս գործին թեթև անփությունն ընդհանրապես չի խանգարում: Այնուհետև խմորի վրա ձու քսել և դնել փուռը: Եփել 200 աստիճանի տակ  30-40 րոպե:

Արմավով և վարսակով մյուսլի

մյուսլի 960x960 - Արմավով աղանդեր

Այս բաղադրատոմսը նախաճաշի լավ տարբերակ է, մանավանդ եթե առողջ ապրելակերպի հետևորդ եք:

Անհրաժեշտ բաղադրիչներ

Արմավ՝ 200 գրամ

Վարսակ՝ մեկ բաժակ

Քունջութ՝ մեկ ճաշի գդալ

Ցանկացած տեսակի ընդեղեն

Դարչին

Մեղր

Նարինջի կամ կիտրոնի ցեդրա

Աղ

Պատրաստաման եղանակը

մյուսլի 960x960 - Արմավով աղանդեր

Վարսակի վրա լցնել մանրացված արմավը, քունջութն ու ընդեղենը: Լավ խառնել, ավելացնել 1 կամ 2 ճաշի գդալ մեղր և ստացված զանգվածը լցնել թավայի մեջ՝ մի լավ սեղմելով, որպեսզի տափակ թխվածքաբլիթի տեսք ստանա: Այնուհետև դնել փուռը և եփել 180 աստիճանի տակ 20 րոպե՝ մինչև վարսակը դառնա վարդագույն: Հյուրասիրել սուրճի կամ թեյի հետ: Ի դեպ պատրաստ թխվածքաբլիթը կարող եք նաև փշրել և օգտագործել կաթի կամ կեֆիրի մեջ լցնելով:

1 e1573453990678 960x888 - Արմավով աղանդեր

Դե ինչ , բարի ախորժակ, և չմոռանաք այս աղանդերները վայելել սուրճի կամ թեյի հետ՝ դիտելով մի հրաշալի աշնանային տաքուկ ֆիլմ…

Կարդացեք նաև՝