Logo

Արքայադուստր Դիանան և առասպելի մյուս կողմը. դավադրության 5 տեսություն

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:21 / 01.09.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Արքայադուստր Դիանա

1997 թվականի օգոստոսի 31-ին Mercedes-Benz S280-ը, որը վարում էր Փարիզի Ritz-Carlton-ի անվտանգության պետ Անրի Փոլը, վթարի է ենթարկվել Ալմա կամրջի մոտ գտնվող թունելում: Չորս ուղևորներից երեքը մահացել են՝ վարորդը, պրոդյուսերը, եգիպտացի միլիարդատեր Դոդի Ալ-Ֆայեդի ժառանգորդը և Դիանա Սպենսերը։ Այս գործով երկու հետաքննություն է եղել՝ 1999 թվականին Ֆրանսիայում և 2008 թվականին՝ Մեծ Բրիտանիայում։ Պաշտոնական եզրակացությունը հետևյալն է՝ վթարը մեքենայի անվտանգության գոտիների անսարքության, պապարացիների հետևանքով (ինչի պատճառով վարորդը ստիպված էր գերազանցել թույլատրելի արագությունը) և վարորդի արյան մեջ ալկոհոլի պատճառով էր։

Պաշտոնական վարկածը ոչ բոլորի համար էր ընդունելի, հետևաբար Դիանայի մահից հետո 25 տարվա ընթացքում նրա մահվան բազմաթիվ դավադրության տեսություններ առաջացան: 

Այսօր կխոսենք 5 ամենհավանատական տարբերակի մասին՝

Արքայազն Չարլզը կապ ունի նախկին կնոջ սպանության հետ

2004 թվականին բրիտանական ոստիկանությունը Դիանայի մահվան գործով սկսել է Paget կոչվող մի ամբողջ օպերացիա՝ Սքոթլանդ Յարդի ղեկավար Ջոն Սթիվենսի գլխավորությամբ։ Առաջինը, ինչ ցանկանում էր անել Սթիվենսը, լույս սփռելն էր մի տարօրինակ գրության վրա, որը արքայադուստրը գրել էր իր մահից երկու տարի առաջ և տվել էր իր սպասավոր Փոլ Բերելին։ 2003 թվականին The Mirror-ը տեքստ է հրապարակում, որտեղ Լեդի Սփենսերը կասկածում է, որ արքայազն Չարլզը մտադիր է ազատվել իրենից բեմադրված դժբախտ պատահարի միջոցով, իսկ հետո ամուսնանալ Թիգիի՝ իրենց որդիների դայակի հետ: Սթիվենսը Չարլզին հարցաքննել է որպես վկա, խոսակցությունը կարճ է եղել և որոշ գնահատականներով՝ անիմաստ։ Գրառումը բարձրաձայն կարդալուց հետո Ջոնը ուղիղ երեք հարց է տվել Չարլզին.

«Ինչո՞ւ եք կարծում, պարոն, ինչու՞ է արքայադուստրը գրել սա», «Դուք քննարկե՞լ եք գրառումն արքայադստեր հետ»:

Չարլզը պատասխանել է, որ գրության գոյության մասին իմացել է մամուլից և չի պատկերացնում, թե ինչու է Դիանան գրել այն։ 

Իսլամաֆոբիա

Դոդիի հայրը՝ եգիպտացի միլիարդատեր Մուհամեդ Ալ-Ֆայեդը, պնդել է, որ դա պարզապես դժբախտ պատահար չէ, այլ պլանավորված սպանություն, որի հետևում, վարկածներից մեկի համաձայն, կանգնած են բրիտանական հետախուզական ծառայությունները և Վինձորները։ Լեդի Սփենսերից ազատվելու պատճառը պարզ է՝ իսլամաֆոբիան։ Ինչպես, եթե արքայադուստրն ամուսնանար Դոդիի հետ, եգիպտացին կդառնար գահաժառանգի խորթ հայրը, իսկ դա անընդունելի է։ Բացի այդ, Ալ-Ֆայեդ ավագի վկայությամբ՝ Դիանան երեխայի էր սպասում Դոդիից։ 

Արյան թեստը բացասական էր, և դատաբժշկական փորձագետները պարզել են, որ արքայադուստրը ոչ միայն հղի չէ, այլ հակաբեղմնավորիչ է ընդունում, հետևաբար՝ նա չի պատրաստվում ամուսնանալ իր սիրելիի հետ։ Ամուսնության վարկածը ուղղակի օդից չի առաջացել. օգոստոսի 30-ին տեսախցիկները նկատել են, թե ինչպես է Դոդին դուրս գալիս Alberto Rossi ոսկերչական բուտիկից. որոշ աղբյուրների համաձայն, միլիարդատերը երկու մատանի է գնել և պատրաստվում է ամուսնության առաջարկ անել Դիանային: Իրականում, ընտանիքի մեղադրանքները իսլամաֆոբիայի մեջ անհիմն էին. Դոդիից առաջ Դիանան հանդիպել է պակիստանցի սրտաբան Հասանաթ Խանի հետ և նույնիսկ ցանկացել է փոխել իր կրոնը։

Չարլզը հաստատել է միությունը (իհարկե, իր շահի համար. եթե նախկին կինը ամուսնանար բժշկի հետ, իրեն ու Կամիլային վերջապես հանգիստ կթողնեին): Այնուամենայնիվ, Դիանայի սիրառատ բնավորության վարկածը երկար տասը տարի ուռճացված էր։ 2007-ին Մուհամմեդ Ալ-Ֆայեդի ներկայացուցիչ Մայքլ Մենսֆիլդը դատավորի համար կարդաց Դիանայի ենթադրյալ սիրահարների ցուցակը, որը կազմված էր արքայադուստր Մայքլ Գիբբոնսի անձնական քարտուղարի խոսքերից, իսկ ցուցակի վերջում նա ավելացրեց հեգնական «և այլն»-ը, կարծես ակնարկելով, որ Դիանայի տղամարդկանց իրական թիվը ոչ ոք հստակ չգիտի։ Այս ցուցակը դարձել էր թագավորական ընտանիքի և բրիտանական իշխանությունների դեմ ուղղված մեղադրանքների մի մասը։

Mercedes-ի վարորդն աշխատել է MI6-ում

Արքայադուստր Դիանա-1

Վարորդը՝ Անրին ընդհանրապես չպետք է մեքենա վարեր այդ երեկո։ Նա աշխատանքն ավարտել էր 19:00-ին և երբ նրան կանչել են Ritz-ից, նա արդեն մի քանի ժամ է ինչ գտնում էր տանը, հետևաբար ունր բոլոր իրավունքները խմելու (ըստ բրիտանական հետաքննության՝ 5 բաժակ Ռիկարդի ապերիտիվ): Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ վարորդի արյան մեջ ալկոհոլի քանակը երեք անգամ գերազանցում էր օրինական սահմանը. ինչու՞ ո՛չ Դոդին, ո՛չ Դիանան, ո՛չ նրա թիկնապահ Թրևոր-Ռայս Ջոնսը չեն նկատել հոտը։ Այս տեսության կողմնակիցները պնդում են, որ վարորդին փոխարինել է մեկ այլ վարորդ, որը մահացել է նույն օրը երեկոյան։

Երկրորդ անբացատրելի դետալը՝ ճակատագրական ճամփորդությունից վեց ամիս առաջ Անրի Փոլի հաշվին գումար է փոխանցվել՝ 170 հազար ֆունտ ստերլինգ։ Համաձայն Paget-ի հետաքննության եզրակացության՝ անվտանգության աշխատակիցները չէին կարող կաշառել Անրիին, քանի որ նա չէր պլանավորում աշխատել օգոստոսի 31-ին: Բացի այդ, Դոդին վերջին պահին է փոխել ճամփորդության երթուղին՝ պապարացիներն արդեն հավաքվել էին ռեստորանում, որտեղ սեղան կար պատտվիրած Դոդիի և Դինայի համար, իսկ Փոլը նրանց այլ տեղ տարավ։ 

MI6-ի ներգրավվածության տեսության կողմնակիցները մեղադրում են նաև լեդի Սփենսերի թիկնապահ Թրևոր-Ռիս Ջոնսին, որը միակ փրկվածն է այդ վթարից, բայց չի կարողացել ցուցմունք տալ գլխի վնասվածքի պատճառով: MI6-ի նախկին սպա Ռիչարդ Թոմլինսոնը պնդում էր, որ Ջոնսի ֆիզիկական պատրաստվածությունը թույլ է տվել նրան գոյատևել վթարից, և ամնեզիան (իհարկե, երևակայական) հիանալի պատճառ է ցուցմունքից ազատվելու համար։

Պետք է մահանար միայն Դոդի Ալ-Ֆայեդը

Արքայադուստր Դիանա-2

Թեև Ալ-Ֆայեդ ավագը հերքել է այս վարկածը, այն անհիմն չէ: Harrods-ի, Fullham Football Club-ի և փարիզյան Ritz-ի սեփականատերը այդքան էլ հաջող կենսագրություն չուներ. երկար տարիներ նա ձգտում էր բրիտանական քաղաքացիություն ձեռք բերել, և հասկանալով, որ նվիրական փաստաթուղթն այդպես էլ չի ունենալու, սկսեց վրեժխնդիր լինել խորհրդարանականներից։ Օրինակ, կառավարության անդամ Ջոնաթան Այթկինը խայտառակ հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Մուհամեդը բացահայտեց, որ Այթկինը Սաուդյան Արաբիայի զենքի վաճառողների հետ գտնվում էր Փարիզի Ritz-ում: Ակնհայտ է, որ երազողն ու անազնիվ խաղամոլը բազմաթիվ թշնամիներ ունեին, և հավանական է, որ այդ գիշերը (որդու միջոցով) ուղղված է եղել միայն նրան:

Դիանային սպանել են հատուկ ծառայություններն առանց որևէ օգնության

Արքայադուստր Դիանա-3

Այս վարկածի օգտին է խոսում ամենատարօրինակ փաստը՝ վերջին պահին ամեն ինչ ըստ պլանի չընթացավ։ Նախ, զույգը Mercedes նստեց միայն երեկոյան, նրանք ամբողջ օրը շրջել են մեկ այլ մեքենայով, բայց տեխ. աշխատակիցներն անհասկանալի պատճառներով փոխարինել են այն, ընդ որում, հին մոդելով, որը չի կարող զարգացնել 60 կմ-ից ավելի արագություն: (Դիանան վթարի է ենթարկվել 150 կմ/ժ արագությամբ): Բացի այդ, անվտանգության գոտիները անսարք են եղել հենց հետևի նստատեղերում, որտեղ գտնվում էին Դիանան և Դոդին։

Հաջորդ տարօրինակությունը՝ թունելում գտնվող 14 տեսախցիկներից ոչ մեկը չէր աշխատում։ Սա բացատրվել է նրանով, որ տեսահսկման համակարգը վերահսկում է Փարիզի քաղաքային տրանսպորտը, որի աշխատակիցները 23:00-ին լքում են աշխատանքը՝ համապատասխանաբար, չկար տեսախցիկները հսկող: