Logo

Արքայադուստր Դիանայի ոճը. 5 բյութի-ժառանգություն

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 03.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
min - Արքայադուստր Դիանայի ոճը. 5 բյութի-ժառանգություն

Արքայադուստր Դիանան ողբերգաբար մահացավ 1997-ին, բայց մինչ օրս նա շարունակում է մնալ աշխարհում ամենաքննարկվող մարդկանցից մեկը: Ուշադրության կենտրոնում ոչ միայն տիկնոջ կենսագրությունն է, այլ նաև նրա ոճը, որի առանձնահատկությունները կարող են արդիական լինել անգամ այսօր: Մենք, ոգեշնչվելով Դիանայի լավագույն լուքերից, առանձնացրել ենք 5 բյութի-ժառանգությունը, որ թողեց ամենաոճային արքայադուստրը…

Մի քանի պրինտ…

6e973e8abb8edd29e529f02dafd37deb cropped 1332x1988 - Արքայադուստր Դիանայի ոճը. 5 բյութի-ժառանգություն

Ցանկանու՞մ եք ձեր տեսքն ավելի հետաքրքիր դարձնել. հետևեք Լեդի Դիի օրինակին և միանգամից մի քանի պրինտ միքսեք: Դրանք կարող են լինել կամ նույնատիպ պատկերներ՝ տարբեր չափսերով, կամ բոլորովին տարբեր պրինտեր՝ նույն երանգի մեջ: Որպես հիմք ընտրեք չեզոք մի բան և մի տարվեք աքսեսուարներով. պետք չէ ծանրաբեռնել արդեն իսկ բարդ լուքը:

Վերնաշապիկը միշտ լավ միտք է

b80b0e93b9d27f888b06dc3123514528 cropped 1332x2024 - Արքայադուստր Դիանայի ոճը. 5 բյութի-ժառանգություն

Հիանալի միջոց՝ ձմեռային լուքն ավելի տաք դարձնելու համար: Դասական վերնաշապիկ, լայն տաբատ և տաք բլուզ. այս կոնցեպտն անպակաս էր Լեդի Դիի զգեստապահարանից: Այսօր անհրաժեշտ չէ վերնաշապիկը կոկիկ տեղավորեպ տաբատի տակ. եթե ուզում եք, որ լուքն ավելի թեթև լինի, ապա վերնաշապիկի մի ծայրը կարող եք դուրս թողնել գոտու տակից: Նույնը կարող եք անել թևքերի հետ:

Սև ու սպիտակ

fe09ac1835048b9fd0660afcdc26bf1a cropped 1332x2010 - Արքայադուստր Դիանայի ոճը. 5 բյութի-ժառանգություն

Եթե ​​ձեր աշխատավայրում խիստ դրես-կոդ է գործում, ապա հետևեք Դիանայի օրինակին և սովորեք կրել սև և սպիտակ հագուստները՝ նորովի: Ընտրեք ավանդական սև կիսաշրջազգեստ կամ տաբատ, համադրեք այն նույն երանգի, տաք բլուզի հետ, իսկ, որպես վերջաբան, կրեք սպիտակ կոստյում/պիդջակ : Կոնտրաստի համար կարող եք խաղալ գործվածքերի հետ և ընտրել, օրինակ, կաշվե տաբատ:

Մանրուքները կարևոր են

801e0d5d3c192e23a4a9aafff4f03678 cropped 1332x2010 - Արքայադուստր Դիանայի ոճը. 5 բյութի-ժառանգություն

Եթե ​​սովոր չեք գունեղ հագուստ կրել կամ վախենում եք, որ ինչ-որ գույն ձեզ չի սազի, ապա աքսեսուարների օգնությամբ գույներ ավելացրեք: Ընտրեք չեզոք երանգներով հագուստ և խաղացեք աքսեսուարների գույների հետ: Օրինակ, Դիանան հաջողությամբ համադրում է կարմիր գոտին ու կոշիկները՝ կաթնագույն, չեզոք հագուստի հետ:

Կիսաշրջազգեստ և սվիտեր

ab249c8a3b24f416181ab519978b3101 cropped 1332x2012 - Արքայադուստր Դիանայի ոճը. 5 բյութի-ժառանգություն

Ժամադրության կամ պարզապես ընկերների հետ ընթրիքի համար՝ փափուկ, տաք սվիտերի և երկար, թեթև կիսաշրջազգեստի համադրությունը կատարյալ է: Դիանան իր սվիտերը չէր դնում գոտում տակ, փոխարենը, նմանօրինակ լուքերը նա նախընտրում էր ստեղծել մեկ երանգի մեջ: Մարմնի ուրվագիծը տեսողականորեն ձգելու համար կրեք բարձր պարանոցով, հաստ սվիտեր, թեթև ու երկար կիսաշրջազգեստ և լուքը եզրափակեք բարձրակրունկներով: