Logo

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 17.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
l K9GX4RinQQ - Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Այս օրերին անհնար է չնկատել ու չգնահատել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքն ու սրտացավությունը: Vnews-ը հավաքագրել է հետաքրքիր փաստեր Արսեն Թորոսյանի մասին:

10 փաստ. Արսեն Թորոսյան

1. Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին, Երևանում:

2. 2004 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ:

23434 - Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

3.2006 թվականին ավարտել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը` սոցիալական հիգիենա եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, որտեղ էլ 2006-2009 թվականներին ուսումը շարունակել է ասպիրանտուրայում` հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:

4. 2015-2016 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես բուժծառայության լեյտենանտ, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում։ Զինվորական ծառայությունը դադարեցրել է հիվանդության կապակցությամբ՝ ծառայելով տասը ամիս:

5. Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին ունեցել է ընդդիմադիր կեցվածք. եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018 թվականի Հայաստանում Թավշյա հեղափոխության ժամանակ մասնակցել է քաղաքացիական պայքարին։

6. Արսեն Թորոսյանը աթեիստ է։ Բազմիցս խոսել է եկեղեցու, պետության և կրթության տարանջատման կարևորության մասին, դեմ է արտահայտվել հանրակրթական հաստատություններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը:

l K9GX4RinQQ 960x559 - Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

7. 2004-2005 թվականներին ղեկավարել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը:

8. 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն` կարճ ժամկետում այն դարձնելով տոմոգրաֆիայի ոլորտում առաջատարը:

9. Արսեն Թորոսյանը բազմիցս ներկայացել է, որպես  զանգվածային կանխարգելիչ պատվաստման, հակածխախոտային պայքարի և պարտադիր ապահովագրության կողմնակից:

10. Թորասյանն ամուսնացած է Հայկական Բժշկական Ասոցիացիայի նախկին ադմինիստրատիվ քարտուղար Վարդուհի Թևանյանի հետ, ունի երկու զավակ՝ դուստ և որդի։