Logo

Արտակարգ խահանոց

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 14.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
եե - Արտակարգ խահանոց

Այս արտակարգ դրության պայմաններում, երբ բոլորը տան են, բազմաթիվ կանայք իրենց բռնում են հիմնականում եփել-թափել-հավաքել եռաշերտ գործողություն վրա, որն ինչ խոսք հոգնեցնում է: Ընտանիքի անդամներին պետք է կերակրել, իսկ պայամաններից ելնելով՝ դուրս է գալիս, որ նրանք գրեթե միշտ քաղցած են, էլ չենք ասում, որ այս օրերին սառնարանի դիտողականությունը բոլորի խոհանոցներում գրանցում է ռեկորդային արդյունքներ…

Vnews-ը որոշել է օգնել կանանց «Բա էսօր ի՞նչ եփել» ցավագին հարցում և առաջարկել հեշտ և արագ ուտեստ:

Այսօր առաջարկում ենք պատրաստել ծաղկակաղամբ ջեռոցում:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Մեկ միջին գլուխ ծաղկակաղամբ
  • 200 գրամ թթվասեր
  • 3 ձու
  • 100 գրամ դեղին պանիր
  • Ձեթ 1 ճաշի գդալ
  • Աղ, սև պղպեղ

Պատրաստման Եղանակը

Ծաղկակաղամբը մանրացնել, վրան ավելացնել հարած ձուն, թթվասերը, ձեթն ու համեմունքները: Խառնել: Ստացված զանգվածը լցնել թավայի մեջ: Հարթեցնել և դեղին պանիրը քերել: Եփել ջեռոցում 150 աստիճանի տակ մոտ 30-40 րոպե: Մատուցելուց կարող եք վրան ավելացնել կարմիր կծու պղպեղ:

Կարդացեք նաև՝