Logo

Աշխարհահռչակ հույն ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:36 / 29.03.2023Համերգ
Լեոնիդաս Կավակոս

Աշխարհահռչակ հույն ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում։ Մենահամերգը տեղի կունենա Բյուրականի արվեստի ակադեմիայում, մայիսի 28-ին՝ ժամը 19:00-ին:

Ծրագրում.

  • Յոհան Սեբաստիան Բախ,
  • Սոնատ սոլո ջութակի համար № 1, սոլ մինոր, BWV.1001,
  • Ջութակի պարտիտա № 1, սի մինոր, BWV.1002,
  • Ջութակի պարտիտա № 2, ռե մինոր, BWV.1004:

Համերգը կկայանա «Երևանյան հեռանկարներ» միջազգային 24-րդ երաժշտական փառատոնի շրջանակում:

Նա մենահամերգներով հանդես է գալիս ամենահեղինակավոր համերգասրահներում՝ լեգենդար նվագախմբերի հետ: Լեոնիդաս Կավակոսը Sony Classical-ի բացառիկ արտիստ է:

Լեոնիդաս Կավակոս-2023