Logo

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 22.07.2019ՄՇԱԿՈՒՅԹ
richard prince - Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Շատերը լուսանկարչությունը գուցե արվեստ չեն համարում ու հնարավոր է՝ զարմանան, որ լուսանկարները կարող են ամենահայտնի նկարիչների ձեռքով նկարված կտավներից էլ թանկ վաճառվել:

Կզարմանաք, թե ոչ, բայց այդպիսի բազմաթիվ լուսանկարներ կան, որոնք վաճառվում եմ մի քանի միլիոն դոլլարներով:

Ահա դրանցից 5-ը այստեղ.

1. Փիթեր Լիկ

Ֆանտոմ ($ 6,5 մլն)

1 18 - Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

1999-ին արված այս լուսանկարը արժե 6 ու կես մլն դոլլար: Այն արվել է Արիզոնա նահանգում:

 2. Անդրեաս Գուրսկի

Ռեյն – II ($ 4,33 մլն)

22 1 - Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Գերմանացի լուսանկարիչը այս ֆոտոն արել է 1999-ին: Արժեքը՝ 4 մլն 338 000 դոլլար: Անդրեաս Գուրսկին հայտնի լուսանկարիչ է: Նրա աշխատանքներից մի քանիսը ևս վաճառվել են մեկ միլիոնից ավելի թանկ:

Այս լուսանկարում Գերմանիայում գտնվող Ռեյն գետն է՝ նկարված անձրևոտ ու ամպոտ եղանակին: Այս լուսանկարի բնօրինակում կային նաև անցորդ ու շուն: Հեղինակը ֆոտոշոփի օգնությամբ հանել է նրանց և միայն այս տեսքով լուսանկարը վաճառել Christie’s աճուրդում:

3. Գարի Գրոս

Հոգևոր Ամերիկա ($  3,97 մլն)

richard prince 960x1232 - Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Այս լուսանկարը կապ ունի մեկ այլ հայտնի լուսանկարիչ Ալֆրեդ Շտիգլիցի այն նույնանուն ֆոտոյի հետ, որտեղ, որպես 20-ականների Ամերիկայի խորհրդանիշ, պատկերված է ամորձատված ձի:

restricted - Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Գարի Գրոսի ֆոտոյում մերկ Բրուք Շիլդսն է, որն այդ ժամանակ դեռ 10 տարեկան էր:

Հետագայում դերասանուհին փորձեց արգելել լուսանկարի բազմացումն ու վաճառքը, սակայն դատարանը մերժեց նրա հայտը: Լուսանկարվելիս փոքրիկի փոխարեն մայրն էր պայմանագիր ստորագրել, որտեղ լուսանկարի հետագա ճակատագրի մասին ոչ մի խոսք չի եղել:

4. Սիդնի Շերման

№ 96 ($ 3,89 մլն)

33 - Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Հայտնի լուսանկարչուհի Սիդնի Շերմանի այս լուսանկարը արվել է 1981-ին: Վաճառվել է 3890 դոլլարով 2011 թվականին: Այս լուսանկարում հեղինակը փորձել է պատկերել երիտասարդ, նոր-նոր արթնացող կանացիությունը, սպասումներն ու հասուն կյանքին տրվելու իղձը:

5. Գիլբերտ Պրոշ և Ջորջ Փասմոր

Ձերդ Գերազանցության համար ($ 3,765 մլն)

expensive03 830x475 - Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Բրիտանացի լուսանկարիչներն իրենց այս կոլաժով փորձել են պատկերել այն գաղափարը, որ բոլորս նկարիչներ ենք ու յուրաքանչյուրիս կյանքը արվեստի գործ է: