Logo

Աշխարհի լավագույն փառատոնները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 28.04.2021ՄՇԱԿՈՒՅԹ
holi festival in india full - Աշխարհի լավագույն փառատոնները

Աշխարհում ամեն տարի անհամար փառատոններ են տեղի ունենում: Փառատոների անցկացման վայրերը նույնքան զարմանալի են. լողափեր, անապատներ, դաշտեր, քաղաքի փողոցներ և նույնիսկ գյուղեր:

Կիսվում ենք ձեզ հետ ամենամեծ փառատոններով, որոնք տարբերվում են իրենց ինքնատիպությամբ, գժական մթնոլորտով, փայլով ու խելագարությամբ՝

Tomorrowland

Tomorrowland-ը էլեկտրոնային երաժշտության ամենամեծ փառատոնն է Բոհմում (Բելգիա):

2005 թվականից ի վեր իր մթնոլորտի և գունագեղության շնորհիվ փառատոնն արագորեն տարածվել է Եվրոպայում և շուտով ամբողջ աշխարհում: Այն առասպելական բացօթյա քաղաք է հիշեցնում: Այստեղ հյուրանոցներ չկան. փառատոնի հյուրերի համար վիթխարի վրանային քաղաք է կառուցվում: Tomorrowland-ում ելույթ են ունենում աշխարհի լավագույն DJ-ներն իրենց հատուկ էֆեկտներով և լուսային շոուներով: Երաժշտական երեկոներն ապահովում էին աշխարհահռչակ David Guetta-ն, Avicii, Hardwell-ն ու Marshmello-ն և այլ հայտնիներ:

unnamed 8 - Աշխարհի լավագույն փառատոնները

Burning Man

Burning Man-ը աշխարհի ամենամեծ արվեստի փառատոնն է: Այն անցկացվում է ամեն տարի Նևադայի (ԱՄՆ) Սև ժայռի անապատում:

Հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից այցելում են Այրվող մարդուն՝ սուր զգացողություններ, լիակատար ազատության և անմոռանալի զգացումներ որոնելու հույսով: Փառատոնը կանոններ չունի. միակ կանոնը՝ թողնել ամբողջ բացասականը և զվարճանալ:

Առաջին հայացքից «Այրվող մարդը» ավելի շատ նման է փոշու ու կրակով լի խելագարության, որն ավելի շուտ վախեցնում է, քան գրավում: Բայց ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես եք դառնում այս «խելագարության» մի մասը:

Burning Man-ում մարդիկ ուսումնասիրում են գեղարվեստական ինքնարտահայտման տարբեր ձևեր և կիսվում են իրենց արվեստով և այլ տաղանդներով՝ համահունչ այդ տարվա փառատոնի թեմային:

burning man11 960x640 - Աշխարհի լավագույն փառատոնները

Oktoberfest

Oktoberfest-ն աշխարհի ամենահայտնի ժողովրդական փառատոնն է: Այն անցկացվում է ամեն տարի Մյունխենում (Գերմանիա):

Փառատոնը տևում է երկու շաբաթ՝  սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբ: Այս ընթացքում ավելի քան 6 միլիոն մարդ է այցելում Մյունխեն, ինչը մի քանի անգամ գերազանցում է քաղաքի բնակչությանը:

Օկտոբերֆեստում գարեջուրը հոսում է գետի պես, իսկ երաժշտությունը ոչ մի վայրկյան չի դադարում: Ընդհանուր առմամբ, փառատոնում կա 14 մեծ և 15 փոքր գարեջրի վրան: Խոշոր վրանները կարող են տեղավորել միջինը 6 հազար մարդ, իսկ փոքրերը ՝ ոչ ավելի, քան 500-ը: Օկտոբերֆեստը դրախտ է նրանց համար, ովքեր ցանկանում են համտեսել համեղ գարեջուր Գերմանիայից, համտեսել գերմանական ավանդական համեղություններ և պարզապես զվարճանալ:

oktoberfest munich germany shutterstock 471652505 960x656 - Աշխարհի լավագույն փառատոնները

Rio Carnival

Ռիո դե Ժանեյրոյի փառատոնը մեր ժամանակների ամենամեծ ու ամենատարածված ու ամենահետաքրքիր մշակութային տոներից մեկն է:

Ամեն տարի փետրվարի վերջին անհավատալի թվով մարդիկ ամբողջ աշխարհից գալիս են Ռիո: Վերջին մի քանի տարիների ընթացքում փառատոնը գրավել է ավելի քան մեկ միլիոն մարդ:

Փառատոնի ընթացքում սամբայի 12 դպրոցներ հանդես են գալիս ոսկու, գունագեղ փետուրների և թանկարժեք քարերով զարդարված տարազներով: Պարողներին ուղեկցում են հսկա կենդանիներ և խորհրդավոր արարածների տեսքով հսկայական մեքենաներ:

Ցուցահանդեսի ընթացքում Ռիոյի փողոցներում շատ փոքր փառատոններ են անցկացվում, որոնք միաձուլվում են ուրախության և զվարճանքի ընդհանուր պատկերին:

Ռիո դե Ժանեյրոն հայտնի է իր սամբայի պարով, գունագեղ աչք շոյող զգեստներով, զարկերակային երաժշտությամբ, հոյակապ ցուցադրումներով և անվերջանալի էներգիայով:

carnival rio brazil shutterstock 188633978 960x639 - Աշխարհի լավագույն փառատոնները

La Tomatina

La Tomatina-ն Իսպանիայում ամենատարածված և ամենաշատ այցելվող տոնն է: Անցկացվում է ամեն տարի օգոստոսի վերջի չորեքշաբթի օրը:

Այս օրը մարդիկ հավաքվում են Բունյոլ քաղաքում՝ մասնակցելու լոլիկի «կոտորածին»: Փառատոնի ընթացքում սպառում են ավելի քան 150 տոննա լոլիկ 1 ժամում, քաղաքն ամբողջությամբ ծածկվում է լոլիկի հյութով:

Զբոսաշրջիկների համար սա միգուցեև բարբարոսություն է, բայց տեղացիների համար հին ավանդույթ է: Մասնակիցները հիմնականում սպիտակ հագուստ են կրում՝ տոնի գունագեղությունն ընդգծելու ցանկությամբ:

la tomatina 3 960x640 - Աշխարհի լավագույն փառատոնները