Logo

«Սարդ մարդը։ Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմի հեղինակն «Աստղային պատերազմներ»-ի մոտիվներով սերիալ կնկարահանի

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:20 / 18.05.2022Ռեժիսորներ
Grammar Rodeo

Ռեժիսոր Ջոն Ուոթսն «Աստղային պատերազմներ»-ի մոտիվներով սերիալ կնկարահանի, որը կկոչվի «Grammar Rodeo», հայտնում է Vanity Fair-ը։

Նշվում է, որ սերիալի անվանումը կապված է «Սիմփսոնների» յոթերորդ սեզոնի մի դրվագի հետ, որտեղ Բարդն իր դասընկերների հետ մեկնում է Կանադա՝ ճանապարհորդության, իսկ հետո նրանք պայքարում են տունդարձի համար։

Սյուժեի մանրամասները դեռ պետք է բացահայտվեն: Հայտնի է, որ գործողությունները տեղի են ունենալու «Star Wars: Episode VI - Return of the Jedi» ֆիլմի իրադարձություններից հետո՝ Գալակտիկական կայսրության անկումից ի վեր։ Երկրպագուները նշում են, որ այս շոուն նման է «The Mandalorian» տիեզերական վեսթերնին:

Ըստ ստեղծողների՝ սերիալը լինելու է Սթիվեն Սփիլբերգի 1980-ականների արկածային ֆիլմերի «գալակտիկական տարբերակը»։ Սցենարը գրելու է Քրիստոֆեր Ֆորդը։

Այժմ Disney-ը փնտրում է չորս երեխաների՝ 11 և 12 տարեկան, ապագա նախագծում նկարահանվելու համար: