Logo

ASTRO K-pop խմբի 25-ամյա անդամն ինքնասպան է եղել

14:10 / 20.04.2023Երաժիշտներ
null

Երգիչ Մունբինը, որը հայտնի է որպես հարավկորեական ASTRO խմբի անդամ, ինքնասպան է եղել, հայտնում է Dispatch-ը:

25-ամյա երգչի մենեջերը նրա մարմինը հայտնաբերել է Սեուլի Կաննամ շրջանում՝ երգչի տանը։ Մահվան վայր ժամանած ոստիկանությունը որպես մահվան նախնական պատճառ է նշել ինքնասպանությունը։

ASTRO-ի մյուս անդամները ցնցված են լուրից։ Նշվում է, որ խումբը ևս մի քանի համերգ պետք է տար ասիական շրջագայության շրջանակում։ Մահից առաջ Մունբինը խմբի հետ ելույթ է ունեցել Սեուլում և Բանգկոկում: 

Բանգկոկում համերգից հետո Մունբինը սոցցանցերում գրել էր, որ իրեն լավ չի զգում: Դրանից հետո արտիստը խոստացել էր ուժ հավաքել ու գոհացնել երկրպագուներին գալիք ելույթներում։