Logo

Աստվածընկալ վանական համալիրի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության

17:17 / 17.05.2023Արվեստանոց
Աստվածընկալ վանական համալիր

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի ութերորդ արտագնա նիստը:

Նիստում քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրի 5-րդ դարի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծը: Ճարտարապետը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ փլուզված մատուռը հնարավոր է հիմնովին վերականգնել պահպանված հանգուցային քարերի հիման վրա:

Խորհրդի անդամները տեղում հանգամանորեն ուսումնասիրել են հուշարձանը, ներկայացրել իրենց դիտողություններն ու առաջարկությունները և հավանության արժանացրել նախագիծը:

Աստվածընկալ վանական համալիր-1

Աստվածընկալ վանական համալիր-2