Logo

Ավերված վանքը. Վարագավանք

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 02.11.2020Արվեստանոց
.jpg - Ավերված վանքը. Վարագավանք

Հայակական վանքային համալիր Վարագավանքը, որը հայտնի է նաև Յեդիքիլիսե անվամբ, եղել է Վասպուրականի ամենահարուստ և ամենահայտնի վանքը, ինչպես նաև՝ Վանի արքեպիսկոպոսի նստավայրը:

Կառուցվել է 7-րդ դարում։ Գտնվում է Վանի քաղաքի հարավարևելյան, Վարագա լեռան արևմտյան լանջին։

Վանի արքեպիսկոպոսի նստավայրն էր։ Ոչնչացվել է Մեծ Եղեռնի ժամանակ։

Առասպելի համաձայն` վանքը կառուցվել է Վասպուրականի թագավոր Սենեքերիմ-Հովհաննեսի իշխանության օրոք (1003-1022), սակայն այստեղ դրանից առաջ ևս եղել են կրոնական կառույցներ:

Վարագի Սուրբ Խաչ

Համաձայն առասպելի` 3-րդ դարի վերջերին Սուրբ Գայանեն և Հռիփսիմեն Հայաստանով անցնելիս Հիսուսի խաչի մասունքը բերել են Վան: Հայտնի է, որ Սուրբ Գայանեի և Հռիփսիմեի՝ Վասպուրականից հեռանալուց հետո այս մասունքը մինչև 7-րդ դար կորած է համարվել: Այն Վարագա լեռան վրա գտել է մի վանական և բերել է Վարագավանք:

Սենեքերիմ արքան, իր թագավորության ամենասուրբ մասունքը պահպանելու համար, գոյություն ունեցող համալիրը ընդարձակել և վանք է կառուցել: Նա իր թագավորությունը Բյուզանդական կայսրությանը փոխանցելիս այս մասունքը հանձնել է Սվասից անմիջապես դուրս գտնվող Սուրբ Նշան հայկական վանքին:

Որոշ ժամանակ անց`Սենեքերիմի մահից հետո, այս ավանդը վերադարձվել է Վարագավանքին: 1231թ. արդեն շատ հարգարժան այս մասունքը տեղափոխվել է Հյուսիսարևելյան Հայստանում (Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վարագավանք գյուղի մոտ) գտնվող Նոր Վարագավանք:

Հետագայում Վան է վերադարձվել և պահպանության համար հանձնվել է Սուրբ Նշան եկեղեցուն, որը գտնվում է պարսպապատ հին քաղաքում: 1915թ. շրջափակման և ջարդի ընթացքում մեկընդմիշտ կորել է:

 

Վանքն առաջընթաց է ապրել 17-18-րդ դարերում, երբ Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջ ծավալված պատերազմներն իրենց ավարտին էին հասել, սակայն 19-րդ դարում կտրուկ հետընթաց է ապրել:

Այնպես, ինչպես Արևելյան Անատոլիայի մեծամասնությունը, ենթարկվել է քրդական աշիրեթների հարձակումներին, վանքը ևս զրկանքներ է կրել հայկական կազմակերպությունների նկատմամբ կիրառած թուրք իրավասուների քաղաքական բռնությունից: «Տաճկահայաստանում» Վանա լճի շրջանը հայ բնակչության թվով թուրքական և քրդական բնակչության ընդհանուր թվի համեմատ շարունակել է եզակի տեղ զբաղեցնել: Արդյունքում  այս շրջանում բռնաճնշումներն ամենաուժգինը եղան:

Վան այցելած բազմաթիվ եվրոպացի ճանապարհորդներ այցելել են նաև Վարագավանք և կազմել նկարագրությունը: 20-րդ դարի սկզբներին գերմանացի հնագետ Վոլտեր Բաչմանը մանրամասն գծագրել է վանքի հատակագիծը:

աղբյուր՝ akunq.net

4   front view of st cross monastery of varak in van - Ավերված վանքը. Վարագավանք

11 - Ավերված վանքը. Վարագավանք