Logo

«Ավրորայի լուսաբացը» կմասնակցի միանգամից չորս փառատոնի

12:11 / 21.01.2023Ռեժիսորներ
null

«Ավրորայի լուսաբացը» շարունակում է փառատոնային արշավը:

Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմն առաջիկա օրերին մեկը մյուսին հաջորդելով մասնակցելու է միանգամից չորս փառատոնի։

Ինչպես հայտնում են Հայաստանի ազգայն կինոկենտրոնից, Իտալիայում ֆիլմի պրեմիերան կանցկացվի Տրիեստի կինոփառատոնում / Trieste Film Festival - Alpe Adria Cinema/, ֆիլմը կցուցադրվի Alpe Adria կինոթատրոնում, որին կհաջորդի հանդիպում-քննարկում ռեժիսոր Իննա Սահակյանի և գեղարվեստական ղեկավար Տիգրան Առաքելյանի հետ։

Շվեդիայում ֆիլմի պրեմիերան կանցկացվի Գյոթեբորգի կինոփառատոնի շրջանակում / Göteborg Film Festival ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց հարթակներում: Ֆիլմի ավստրալական պրեմիերան կանցկացվի Եվրոպա-Եվրոպա / Europa Europa Film Festival /կինոփառատոնի շրջանակում Մելբուռնում և Սիդնեյում:

Ֆինլանդական պրեմիերան կանցկացվի Հելսինկիում՝ վավերագրական ֆիլմերի DocPoint - Helsinki Documentary Film Festival կինոփառատոնում:

«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ` Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: