Logo

«Բանվորի արձան». Տապալված հուշարձանը

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 24.11.2020Արվեստանոց
.jpg - «Բանվորի արձան». Տապալված հուշարձանը

«Փառք աշխատանքին» հուշարձանը, որը  առավել հայտնի է Բանվորի արձան անվանումով, գտնվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արա Հարությունյանի աշխատանքներից է:

Փառք աշխատանքին հուշարձանը Արա Հարությունյանի վերջին մոնումենտալ գործերից է:

Բացվել է 1982 թ. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում։Հետագայում հրապարակը ժողովրդի շրջանում ստացել է «Բանվորի արձանի հրապարակ» անվանումը:Արձանը, որ բնութագրում է հայ աշխատավորին, ուներ ուրույն ծավալային և գեղարվեստական լուծումներ:

69550213 - «Բանվորի արձան». Տապալված հուշարձանը

Քանդակի հեռացումը պետական որոշում էր՝ պաշտոնական պատճառը «Բանվորի» ոչ ամուր լինելն էր և վտանգը, որ կարող է շրջվել ու վնաս պատճառել անցորդներին:

Սակայն, ինչպես վստահեցնում են այսօր մասնագետները, իրականում այն ամրացված էր երկար ռելսով, որը գետնի տակ ամուր հիմք էր հանդիսանում: Ենթադրվում է, որ անկախացումից հետո արձանը այլևս գաղափարապես չէր համապատասխանում երկրում տիրող իրավիճակին: Արձանը, որը ներառված էր պետության կողմից պահպանվող հուշարձանների շարքում, ապամոնտաժվել է մեկ գիշերվա ընթացքում: Հեղինակն իմացել է այդ մասին առավոտյան, նույնիսկ չի հասցրել որևէ կերպ խանգարել ընթացքին: Արձանի մնացորդները մինչ օրս գտնվում են թաղի գործարաններից մեկի տարածքում, մի մասը վաճառվել է որպես մետաղի ջարդոն,- գրում է im Yerevan կայքը։

Արա Հարությունյանը հանկարծակի է իմացել արձանի ապամոնտաժման և ոչնչացման մասին լուրը և չի հասցրել ոչինչ ձեռնարկել: Հետագայում այս հանգամանքը ծանր է անդրադարձել նրա առողջության վրա:

images - «Բանվորի արձան». Տապալված հուշարձանը