Logo

«Ավելի լավ է մեռնեմ, քան ամբողջ կյանքս ապրեմ առանց երեխաների»․ Բիլլի Այլիշը՝ մայր դառնալու ցանկության մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:28 / 21.06.2022Երաժիշտներ
Billie Eilish

Բիլլի Այլիշը հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին, բայց նույնիսկ այստեղ կան բացառություններ։ Sunday Times ամսագրին տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ մանկուց երազել է մեծ և ամուր ընտանիքի մասին։

«Ես ավելի լավ է մեռնեմ, քան ամբողջ կյանքս ապրեմ առանց երեխաների: Ես իսկապես նրանց կարիքն ունեմ»,- ասել է Բիլլին՝ հավելելով, որ անհանգստացած է իր ապագա ժառանգների անվտանգության համար։

«Որքան մեծանում եմ, այնքան անհանգստանում եմ, որ մի օր իմ երեխան կարող է որոշել, որ ինչ-որ բան ճիշտ է, մինչդեռ իրականում այդպես չէ։ Իսկ եթե ինձ չլսե՞ն»,- մեկնաբանել է երգչուհին։

Ի դեպ, Այլիշն ու նրա եղբայր Ֆիննեասը ծնվել են երջանիկ ընտանիքում։ Նրանց ծնողները՝ Մեգի Բերդը և Պատրիկ Օ'Քոնելը, իրենց ժառանգների մեջ մանկուց սեր են սերմանել երաժշտության հանդեպ։

Billie Eilish-2022