Logo

#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 05.06.2020Կինո
kinoooooo - #BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ձերբակալության ժամանակ գրանցված մահվան պատճառով սկզբում բողոքի ցույցեր ծավալվեցին Մինեապոլիսում, որտեղ էլ տեղի էր ունեցել միջադեպը։ Շատ արագ դրանք տարածվեցին ամբողջ ԱՄՆ-ում և դուրս եկան երկրի սահմաններից։ Սոց. սոցցանցերում տարածում գտավ #BlackLivesMatter հեշթեգը։

Ռասիզմի ու տիրող իրավիճակի մասին ավելի լայն պատկերացում կազմելու համար առաջարկում ենք հետևյալ ֆիլմերը։

12 Years a Slave

րաբ 960x540 - #BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Սոլոմոն Նորտալի կենսագրական գրառումների հիման վրա նկարահանվեց «12 տարվա ստրկություն» ֆիլմը, որը պատմում է Նյու Յորքում ապրող մի սևամորթ տղամարդու և նրա ապրած դաժան և սև օրերի մասին:
Սոլոմոնը շատ սիրված երաժիշտ էր, ուներ ընտանիք և ապրում էր սովորական մարդու կյանքով, քանի դեռ մի օր նրան չեն առաջարկում տեղափոխվել Վաշինգտոն և աշխատել այնտեղ: Նրան խոսք են տալիս լավ աշխատանք և գումար: Ընտանիքի հայրը, գայթակղվելով առաջարկով, համաձայնվում է, բայց սա ոչ այլ ինչ էր, քան ծուղակ: Սոլոմոնը 12 տարի անցկացնում է ստրկության մեջ, և տեսնում է այն, ինչ սրտից թույլ մարդը չի կարող ընկալել և տանել:
Ֆիլմը 2014 թ. արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում:

Green Book

կկկկ 960x540 - #BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Տաղանդավոր երաժիշտ Դոն Շիռլին պետք է շրջագայի ԱՄՆ-ի նահանգներով և նա վստահելի մարդու կարիք ունի, որը ոչ միայն կվարի մեքենան, այլև ամենուրեք կհետևի և կպաշտպանի նրան: Դոնն աշխատանքի է ընդունում Թոնի «շատախոսին», որի հետ ուղևորությունը խոստանում է շատ հետաքրքիր լինել:
Այս շրջագայությունը մեկընդմիշտ կփոխի հերոսների կյանքը և ի դեմս Թոնիի Դոնը ձեռք կբերի իր լավագույն ընկերոջը: Իրականում Վալելոնգան ռասիտ էր և չէր կարող ընկերություն անել սևամորթի հետ, ամեն դեպքում նրա մտքով էլ չէր կարող անցնել որ ի դեմս Դոնի նա ձեռք կբերի իր ամենամտերիմ մարդկանցից մեկին:

Այս հուզիչ պատմությունը մեզ է հասել Թոնի Լիպի որդու՝ Նիկի շնորհիվ: Ֆիլմի սցենարը գրվել է Նիկի, Բրայան Հեյսի և ֆիլմի ռեժիսոր Պիտեր Ֆարելլիի համատեղ ջանքերով:

 

The Help

օգն 960x720 - #BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

60-ականներ: Սքիթերն ավարտել է համալսարանը և տուն է վերադառնում: Աղջիկը միշտ երազել է գրող դառնալու, հայտնիություն ձեռք բերելու մասին: Սակայն հասարակության մեջ կա այն կարծիքը, որ կինը չի կարող ձգտել բարձրունքների, և նրա գերագույն նպատակը պետք է լինի ընտանիքի մասին հոգ տանելն ու լավ կին լինելը: Սքիթերը սակայն ցանկանում է կոտրել բոլոր կարծրատիպերը, և նրան այդ հարցում օգնում է Մինի անունով մի սպասուհի, ով չի վախենում Սքիթերին պատմել ողջ ճշմարտությունն այն մասին, թե ինչպես են վերաբերվում մեծահարուստներն իրենց սպասուհիներին, հատկապես՝ սևամորթներին:
Այս ֆիլմն Օսկարի է արժանացրել սիրված սևամորթ դերասանուհի Օկտավիա Սթենսերին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Ֆիլմի հիմքում է Քեթրին Սթոքեթի  համանուն գիրքը:

Django Unchained

ջանգօ 960x584 - #BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Գլխավոր հերոսը բժիշկ Քինգ Շուլց անունով մի տղամարդ է, որին այլ կերպ «Դանտիստ» են անվանում: Ինչպես արդեն կռահեցիք, նա բժիշկ չէ. նրա գործը կայանում է մարդկանց բռնելու և ողջ կամ մեռած պատվիրատուին հանձնելու մեջ: Այս խրթին ու փոշոտ գործում նա հմուտ ու հավատարիմ օգնականի կարիք ունի,բայց որտեղի՞ց գտնել այն միակին, որը նաև քիչ ծախսատար կլինի: Կարճ ժամանակում «Դանտիստին» հաջողվում է գտնել Ջանգո անունով մի սևամորթ ստրուկի, որը համաձայնվում է օգնել Շուլցին: Ջանգոն համաձայնվում է. չէ որ նա իր սեփական դրդապատճառներն ունի Շուլցի աջ ձեռքը դառնալու համար…

BlacKkKlansman

մմմ - #BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Այս ֆիլմի իրադարձությունները զարգանում են նախորդ դարի 70-ականներին: Սևամորթ Ռոնն ընդունվում է Կոլորադո-Սփրինգսի ոստիկանության արխիվ: Ռոնը որոշում է դառնալ Կու-կլուկս կլանի անդամ և խոչընդոտել վերջինիս գործերին: Ռոնը կլանի առաջնորդի հետ հարցազրույցի համար է պայմանավորվում, սակայն  նրա փոխարեն գնում է նրա ընկերը՝ հրեա դետեկտիվ  Ֆլիփ Ցիմերմանը,որը կլանի անդամներին վստահեցնում է, որ ատում է սևամորթներին և կպայքարի նրանց դեմ: Ռոնն ու Ֆլիփը գործի են անցնում և խոչընդոտում են կլանի գործերին…